Ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիևը, եթե ոչ այդ մասին. խաղ ժամանակի վրա

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դիրքորոշումը այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք եւ շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցում Երեւանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանն աշխատում է բանակցային՝ 1994 թվականի ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ, եւ միայն այդ դեպքում է հնարավոր խոսել կարգավորման արդյունավետ գործընթացի հնարավորության մասին: Խոսքը եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան բանակցային ձեւաչափի մասին է, որն ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովից: Նոր ձեւաչափի մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ Բրյուսելում, ինչը տվել էր որոշակի տարակույսների, կամ պարզապես նենգափոխումների առիթ, քանի որ ներկայացվել էր, թե խոսքը միջնորդական ձեւաչափի մասին է: Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձեւաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձեւաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաեւ այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որեւէ այլ ձեւաչափ: Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձեւաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է եւ չլինել, կամ համանախագահները ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն: Մյուս կողմից, Փաշինյանը ասել էր, որ «նաեւ» դա է լինելու քննարկման հարց: Իսկ ուրիշ է՞լ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ: Իրանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսել հնարավոր կլինի միայն Արցախի լիարժեք կողմ դառնալու պարագայում: Ահա, այս իրավիճակում առավել եւս հարց է դառնում, թե ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձեւաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ, իսկ բանակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա Արցախը՝ որպես ձեւաչափի մասնակից: Մյուս կողմից, հարցադրումների առկայությամբ հանդերձ, բավականին նկատելի է, եւ շոշափելի ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ: Մեկն այն է, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաեւ միջնորդների մակարդակով, Ալիեւի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, եւ մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, եւ իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը: Իսկ այստեղ արդեն չափման միավորներն ու գործոնները իսկապես բազմազան են՝ տնտեսությունից մինչեւ ներքին ու արտաքին քաղաքականություն: Այս տեսանկյունից, Հայաստանի անցնող ամիսների քաղաքական օրակարգը, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչով, նկատելիորեն հարուստ է: Ընդ որում, այստեղ նկատելի է նաեւ այն, որ այդ օրակարգն առաջ է տարվում ոչ միայն վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակում, այլ նաեւ հանրապետության նախագահի: Տվյալ պարագայում արդեն առանցքային հարցը դառնում է ոչ թե այն, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիեւը, այլ այն, թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջին երկու ամիսների առերեւույթ բավականին տպավորիչ օրակարգը ինչպիսի ժամանակացույցով եւ արդյունքներով է դրսեւորվելու, շոշափելի դառնալու Հայաստանի ներքին կյանքում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am