Ժամանակն է հասկանալու, որ դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այլ նաև՝ «հակահեղափոխականների». Արփինե Հովհաննիսյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը իր հերթին արձագանքել է երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կրճատումների մասին։ Նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ըստ Նիկոլ Փաշինյանի ևս տուժվում են ՄԻՆՉԵՎ 10000 ՀՀ քաղաքացիներ շահում է հայոց պետականությունը Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։ Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե • Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։ • Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։ • Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։Ո՞րն է մեթոդաբանությունը։ • Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձեւը, որը մինչև «արդյունք չստեղծող» իրավաբանին ,հաշվապահին աշխատանքից ազատելը, թույլ կտար որոշել ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբևէ ստեղծել են։ Իրավաբանի և հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան և երջանիկ լինեն։ Ու քանի որ այս հարցերի պատսխանները վարչապետը չուներ և, ենթադրում եմ, երբևէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝պարապ-սարապների մասին է։Ավելին պարզվեց ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչեւ տասը հազարի մեջ եւ ամենեւին սարսափելի չէ։ Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձևը։ Այն բանաձևը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։ «Արդյունք չստեղծողները» նրանք են, ովքեր որեւէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Առաջիկայում սա է լինելու այն միակ մեթոդը, որով որոշվելու է հեռացման ենթակա, արդյունք չստեղծող պետական ծառայողը։ Ավելին՝ երեկ Վարչապետի մանիպուլյացիաները, հանրապետական անցյալում կրկին մեղավորներ փնտրելը, անհանգստությունը ունեին իրենց հստակ պատճառը` ինքը լավ գիտեր, որ արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ համաձայնվել է իր ենթականեր փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ ու դրա հիման վրա տվել է հանձնարարականներ ԲՈԼՈՐ պետական կառավարման մարմիններին՝ բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից: Տես` կից փաստաթուղթը։ Հ.Գ. Երբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում եք խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, պետք է հիշել, որ ամփոփելով վերջին տասը ամսվա, կադրային քաղաքականությունը կարելի է ստանալ պետական համակարգում ընդգրկվելու ՁԵր հիմնական չափանիշները՝ վարչապետի բարեկամներ, ամենաշատը քայլածներ, ամենաշատը լայքածներ, ամենաշատ հեղափոխության արժեքներին հավատացողներ և Հայոց պետականության ծաղկման վերաբերյալ ամենասիրառատ գրություններ կազմողներ։ Հայհոյողները սրանց մեջ են: Թե կհերքե՞ք, որ պետական ծառայության համակարգում ընդգրկված ԱԺ պատգամավոր եղբորորդիներ, աներձագներ, պատգամավորի աղջկա փոխմարզպետ նշանածներ, Ազգային ժողովի փոխնախագահի ամուսին կադաստրի պետեր, Ազգային ժողովի նախագահի կնոջ ընկերուհիներ ու առաջին տիկնոջ ազգականներ (ՊԵԿ նախագահի տեղակալներ) բոլոր հնարավոր պետական կառույցներում չկան։ Հ.Գ. Հավելյալ արդյունք չստեղծողների կողքին պետք է հիշել հավելյալ վնաս տվողներին` հայոց պետականությանը և հասարակությանը: Եվ, այստեղ ազնիվ կլինի ինչպես դուք էիք ասում, սկսեք ձեզնից։ Հ.Գ. Պետական ողջ ռեսուրսի կենտրոնացմամբ հակահեղափոխական պարապ-սարապ փնտրելուց առաջ, պետք է հիշել, որ ազդեցությանը միշտ հետևում է հակազդեցությունը։ Եթե հազարավոր պետական ծառայողների համար հասանելի համակարգում շրջանառում ես նրանց վիրավորող գրություն, պետք է նաև սպասես հակազդեցությանը։ Ու եթե այդքան մերժում եք ռեպրեսիաները, ինչու՞ եք այդքան փնտրում այն պարապ-սարապին, որը միակ գործը ձեր գրագրության հրապարակումն է։ Ոչ մի պատեհ առիթ բաց չեք թողնում, որ նշեք, թե ինչ թափանցիկ եւ երկխոսության պատրաստ Կառավարություն եք։ Դուք չեք ապահովում քննարկումների թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, դրա համար պետական ծառայողները են հարկադրված լինում ապահովել գործընթացի թափանցիկությունը։ Հ.Գ.Գ. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այլ նաև «հակահեղափոխականների» վարչապետը։ Դուք պարտավոր եք հոգ տանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ բարեկցության համար»։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am