Փայտով հարվածել է համաքաղաքացու գլխին, ապա անգիտակից տեղափոխել տուն և մուրճով շարունակել հարվածներ հասցնել

Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նույն աղբյուրի համաձայն՝ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կասկածյալը, ով Բերդ քաղաքի բնակիչ Նվեր Գինովյանն է։ Վերջինս՝ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձերբակալվել է։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին սպանության մասին մամուլի հրապարակումը՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություն տրամադրել։ Ավելի ուշ՝ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Մարտի 6-ին, ժամը 11։40-ին ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։ Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։ Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։ Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։ Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է»։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am