Աննա Հակոբյան, իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին տարբեր են

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին այս աղմուկին չէի անդրադառնա, եթե չլիներ հենց իր՝ Աննա Հակոբյանի հրապարակումը, որտեղ նա վարչապետի աշխատանքային այցը լուսաբանելու համար Բրյուսել մեկնած լրագրողներիս վրա այսպես ասած «բոչկա է գլորում»: Վարչապետի կինը դավադրությունների տեսությամբ մի պատկեր է նկարագրում, թե Բրյուսել մեկնած լրագրողները, իրեն ու դստերը պատահաբար հանդիպելով փողոցում, շոկի են ենթարկվել, չեն հաղթահարել շոկը, լրագրողներից մեկն էլ ֆեյսբուք է մտել, Երեւանում մեկ այլ ընդդիմադիր ԶԼՄ-ում աշխատող իր գործընկերոջը գրել, թե՝ այսպիսի սենսացիոն լուր կա, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք: Նախ, իրեն հարգող ոչ մի լրագրող չի զանգի մեկ այլ ԶԼՄ-ի ու նման խոսակցություն վարի, թե ես չեմ կարող գրել, ամոթ ա, դու գրի: Եթե տիկին Հակոբյանը նման կասկածներ ունի, առնվազն պիտի հասցեական խոսի, հակառակ դեպքում սա անհարգալից վերաբերմունք է Բրյուսել մեկնած բոլոր լրագրողների նկատմամբ: Այստեղ ինձ զարմացրեց նաեւ այն, որ Աննա Հակոբյանը կարծում է՝ իրեն տեսնելիս շոկահարվում են, չեն կարողանում հաղթահարել շոկը: Դա ինձ համար նորություն էր, որովհետեւ կոնկրետ ես շոկի չեմ ենթարկվել: Հրապարակումից նաեւ հասկացա, որ լրագրողական էթիկայի մասին իմ ու իր պատկերացումները չափազանց տարբեր են։ Ես չգիտեմ իր որ սպասելիքները մենք չենք արդարացրել, որ այդպիսի բան է գրել, բայց իմ պատկերացմամբ սրճարանում նստած առաջին տիկնոջը չեն գնում «դիկտաֆոն դեմ տալիս» ու սուրճը քթից բերում՝ նրան «փուռը» տալով։ Ի վերջո, մարդու անձնական կյանքի ու ազատության իրավունքը հարգել է պետք։ Միակ բանը, որ պետք էր ճշտել այդ այցից, այն էր՝ նա բյուջեի հաշվի՞ն է գնացել, թե՞ իր, ինչը ես արել եմ ու հրապարակել։ Վարչապետի կինը կամ ինչ-որ բան շփոթում է, կամ դիտավորյալ այլ կերպ է փորձում ներկայացնել: Թե ինչպես, ինչ հանգամանքներում են լրագրողներն իրեն հանդիպել Բրյուսելում, «Առավոտի» հրապարակման մեջ արդեն նշել եմ: «Հոգուս խորքում հույս էի փայփայում, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացս: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսս կտրեցի, եւ շարունակեցինք մեր ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդանք մեր այցի մասին»,- գրում է Աննա Հակոբյանը: Իրականում տիկին Հակոբյանը սրճարանում ձեռքերով փակել էր իր դեմքն ու գլուխը, ինչից անձամբ ես ենթադրեցի, որ մարդը չի ցանկանում երեւալ, թաքնվում է, հետեւաբար սա եւս մեկ ազդակ էր, որ հարգելով նաեւ իր ազատության իրավունքը, ինչպես ինքն է գրում՝ աշխատանքային գործիքներս գրպանումս ունենալով՝ նրան չմոտեցա ու հարցախեղդ չարեցի: Այս պատմության մեջ առավել տխրեցրեց այն, որ վարչապետի կինն իրեն թույլ է տալիս այս ոճով ներկայացնել ու ծիծաղել լրագրողների՝ իր գործընկերների վրա. «Ինչ ենք անում ես ու Մարիամը հայ լրագրողների խմբին Բրյուսելի փողոցում դեմ դիմաց դուրս գալուց հետո: Ես – Մարիամ, վաղը հայկական լրատվամիջոցներում լուր կհայտնվի, թե ինչ ճոխ շոփինգ ենք մենք արել Բրյուսելում, թե ոնց են մեզ տեսել բրենդային խանութների տասը-տասնհինգ տոպրակ ձեռքներիս (իրականում մեր ձեռքում ունեինք միայն մեկ անձրեւանոց, որովհետեւ Բրյուսելում անձրեւում էր): Մարիամ – Ու որ մինչեւ ատամները զինված թիկնազորն էլ մեզ ուղեկցում էր, ու ճոխ ռեստորաններ ենք գնացել… Մի քիչ էլ զարգացրեցինք թեման, ծիծաղեցինք…»: Ցավում եմ ձեզ համար, տիկին Հակոբյան եւ եւս մեկ անգամ կրկնում՝ իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին չեն համընկնում: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ aravot.am

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am