Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա ընդդիմադիր քաղաքական դաշտի բազմագույն ներկապնակում առանձնանում են 2 գործուն ուժեր` «Սասնա Ծռեր» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանը (իր համակիրներով)։ «Քաղաքացու Որոշումը» և «Ազգային առաջընթացը», ինչպես ասում են, դեռ հանրության վստահությունը ձեռք բերելու և/կամ որոշակի հայտնիություն ձեռք բերելու օրակարգային խնդիր ունեն։ Մոտակա 5 տարիները լավ հնարավորություն է նրանց համար։ Պետք է ավելի տարբերվող քաղաքականություն ընտրեն։ Մանդարինն ու կտրուկ ազգայնականությունը մարկետինգային լեզվով ասած չեն հրապուրում սպառողին։ Չէ, ես նկատի չունեմ, թե Ռոբերտ Քոչարյանը հանրության աջակցությունն է վայելում, բայց որ նա հայտնի է և նրա համակիրներն այսօր կարողանում են քաղաքական օրակարգ թելադրել, կարծում եմ` ավելի քան պարզ է։ Դե «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» մասին ավելորդ եմ համարում խոսել։ 5 տարի հետո նրանց մասին բոլորդ մոռանալու եք։ Այդպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր փաստացի գոյություն չունեն, քանի որ նրանք սպասարկում եմ նեղ անձնական/խմբային շահեր և քանիցս ապացուցել եմ այս թեզի ճշմարտացիությունը։
Հիմա` ինչպե՞ս ՀՀ քաղաքացին կողմնորոշվի այս բարդ իրավիճակում։ Պատասխանն ավելի քան պարզ է` չընկնել «միակ ընդդիմադիրի» թակարդը` այսինքն չզոմբիանալ և իրերին գնահատական տալ հնարավորինս սառն ուղեղով։ Հրապարակում էլ ոչ թե գոռալ այսինչ վարչապետ կամ այնինչ հեռացիր, այլ ձևավորել ազգային, հավաքական աշխատանքային օրակարգ։ Ճիշտ Իսլանդիայի օրինակով։ Այսքանը»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը