Վիճծառայության և պետեկամուտների կոմիտեի` զավեշտալի ու միմյանց հակասող թվերը

Պետական համակարգի աշխատողների, մասնավորապես հազարավոր մանկավարժների, բժիշկների, գիտնականների, մշակութային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի, կենսաթոշակառուների կենսաթոշակների և ուսանողների կրթաթոշակների ուշացումներին անդրադարձել ենք նախորդ հրապարակման մեջ: Ներկայացրել էինք այն կացությունը, որը թույլ է տալիս եզրակացնել, որ դրա պատճառը պետական բյուջեի եկամուտների հավաքման դժվարություններն են և բյուջեում գումարների պակասը։ Հարկերի հավաքման դժվարությունների մասին է խոսում պետական եկամուտների կոմիտեի կողմից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման գործընթացն անցյալ տարի և այս տարվա հունվարին, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացվող հակասական տեղեկատվությունը։ Նախ հիշեցնենք, թե որ արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Հայաստանից ապրանք արտահանող ընկերությունից նախ գանձվում, ապա հետ է վերադարձվում ավելացված արժեքի հարկը։ Այս գործընթացը միշտ էլ բարդություններով է ուղեկցվել, քանի որ պետությունը, գանձելով ԱԱՀ-ն, հետո դժվարությամբ է վերադարձնում այն տնտեսվարողներին։ Վերջին տարիներին որոշակի կարգավորում մտցվեց՝ պետական բյուջեում ըստ եռամսյակների նախատեսվեցին գումարներ, որոնք պետք է հետ վերադարձվեն արտահանողներին։ Անցյալ տարի արտահանողներին վերադարձվեց մոտ 55 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ Այդ ցուցանիշը սկսվեց արտացոլվել ազգային վիճակագրական ծառայությունում՝ «անցումային գերավճար» անվանմամբ։ Վերոնշյալ 55 մլրդ դրամը վերադարձվեց հունվար-փետրվար ամիսներին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երբ բարձր տնտեսական աճ էր արձանագրվում, ավելանում էին բյուջեի եկամուտները, որն էլ հնարավորություն էր տալիս ավելի մեծ գումարներ վերադարձնել արտահանողներին։ Իրավիճակը կտրուկ փոխվեց «թավշա» հեղափոխականների կառավարության օրոք, երբ ավելացված արժեքի հարկի գումարները սկսեցին չվերադարձնել արտահանողներին և տարեկան ցուցանիշը մնաց տարվա առաջին երկու ամիսներին վերադարձրածը։ Սակայն, հանկարծ պետեկամուտների կոմիտեն այս տարվա փետրվարի կեսին տարածեց հաղորդագրություն, որով նշվում էր, որ 2018 թ․-ի ընթացքում տնտեսվարողներին հետ է վերադարձվել ավելի քան 90 մլրդ դրամ ԱԱՀ։ Այսինքն, վիճակագրական ծառայությունը փաստում է, որ վերադարձվել է 55 մլրդ դրամ, պետեկամուտների կոմիտեն՝ 90 մլրդ դրամ։ Ինչպե՞ս հասկանալ։ Ընդհանրապես, պետական կառույցների ղեկավարներին հասկանալ կարելի է։ Նրանք ստիպված են դիմել տարատեսակ խորամանկությունների, «ցույց տալու» համար այն, ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից, թե դա որքանո՞վ է իրականությանը համապատասխանում։ Չէ՞ որ պետության թիվ 1 գերակայությունն այսօր վարչապետ դարձած մարդու աստիճանաբար նվազող վարկանիշը պահելն է։ Այդ պատճառով էլ պետեկամուտների կոմիտեն ու վիճակագրական ծառայությունը հայտնվել են այդ, թող թույլ տրվի ասել, աղտոտ կացության մեջ։ Վերադառնանք վերոնշյալ թվային ցուցանիշներին և հորդորենք ազգային վիճակագրական ծառայությունն ու պետեկամուտների կոմիտեին «համաձայնության» գալ և հրապարակել, թե, ի վերջո, իրականում որքա՞ն ԱԱՀ է վերադարձվել արտահանողներին։ Ի դեպ, նրանցից շատերն են դժգոհում ինչպես գումարների վերադարձման հետաձգումից, այնպես էլ դրանք «մաշեցնելու» պետեկամուտների կոմիտեի գործողություններից։ Հակասական և զավեշտալի են հունվար ամսվա հարկերի վճարման և անցումային գերավճարի տվյալները։ Կան հարկատեսակներ, որոնց մասով հունվարին ոչ միայն մուտքեր չեն գրանցվել, այլև բացասական գումար է նշված և ընդհակառակը՝ կա կրկնակի աճ արձանագրած հարկատեսակ։ Այդուհանդերձ, հարկերի հավաքման և ԱԱՀ-ի վերադարձման հարցում կառավարության ամենամեծ ձախողումը երևում է պետական բյուջեի եկամուտների հունվար ամսվա ընդհանուր ցուցանիշի մեջ։ Ըստ վիճծառայության, 2019 թվականի հունվարին հարկային եկամուտները կազմել են 101 մլրդ դրամ, իսկ 2018 թ․-ի հունվարինը՝ 54 մլրդ դրամ։ Ճիշտ է, վիճծառայությունը չի համադրել այս երկու ցուցանիշները, բայց այնպես է պատկերել, որ տպավորություն ստեղծի, թե այս տարվա հունվարին ավելի քան կրկնակի հարկեր են հավաքվել։ Մինչդեռ, անցյալ տարվա հունվարի 54 մլրդ դրամի մեջ ընդգրկված չեն այդ ամսին հետ վերադարձված և որպես անցումային գերավճար ներկայացված 26 մլրդ դրամ կազմող ԱԱՀ-ն։ Այսինքն, նախորդ տարվա հունվարին ոչ թե 54 մլրդ, այլ 80 մլրդ դրամ է եղել հավաքված՝ ներառյալ այդ 26 մլրդ դրամը։ Փոխարենը, այս տարվա հունվարի 101 մլրդ դրամի մեջ հետ վերադարձված ավելացված արժեքի հարկ գրեթե չկա։ Սա վիճծառայության տվյալներով։ Այլ բան է հայտարարում պետեկամուտների կոմիտեն։ Ըստ վերջինիս, հունվար ամսին ավելի քան 8 մլրդ դրամի ԱԱՀ-ի հետ վերադարձման դիմումներ են բավարարվել։ Հարց է առաջանում իսկ ինչո՞ւ դրանք չեն արտացոլվում վիճծառայության տվյալներում։ Գուցե դիմումներ բավարարելը դեռ չի նշանակում գումարի հետ վերադարձ։ Եթե այդպես է, ապա ինչու չի՞ ասվում, որ բավարարվել են, բայց դեռ չեն վերադարձվել։ Մի խոսքով, ակնհայտ է մեկ բան, նման խորամանկություններով ու թվային մանիպուլյացիաներով հեռու չես գնա։ Երբ խոսքը կոնկրետ գումարի մասին է, որը պետք է մուտք գործի պետական բյուջե, ապա ուղղվի ծախսեր կատարելուն՝ աշխատավարձեր և թոշակներ վճարելուն կամ ԱԱՀ հետ վերադարձնելուն, ապա թղթի վրա գրվածը չես տալու մարդկանց։ Այդ դեպքում պարզվելու է, որ այդ թվերը նկարված են։ Աշխատավարձերի ու թոշակների ուշացումը, արտահանողներին ԱԱՀ-ն հետ չվերադարձնելն արդեն վկայում են այդ մասին։ Սա ամբողջությամբ տեղավորվում է երկրի տնտեսական հետընթացի տրամաբանության մեջ։ Հնարավոր չէ նման պայմաններում հարկային եկամուտների լուրջ աճ ակնկալել։ Դրանք հաստատապես չեն կարող ավելանալ նաև երթերի ու միտինգների, լայվերի ու սելֆիների արդյունքում։  yerevan.today 

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am