«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի աղբյուրը պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Պարզվում է, որ վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ում առկա լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար:
Տեղեկությունների համաձայն, Փաշինյանը եվրոպացիների հետ քննարկումներում ֆինանսական աջակցության հարց է բարձրացրել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել առաջիկա ամիսների բյուջեի ծախսերի սպասարկումը, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեում, ինչպես նաեւ պահուստային ֆոնդում առկա են լուրջ խնդիրներ: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանին ներկայացվի հերթական վարկային պայմանագիրը, որն ավելի կմեծացնի ՀՀ արտաքին պարտքը:
Ի դեպ, ուշագրավ է, որ այս, ինչպես նաեւ սրան նախորդած մյուս շատ այլ վարկեր բյուջեում առկա բացերը լրացնելու համար են վերցվում, ինչի մասին ժամանակին բազմիցս քննադատություններով հանդես էր գալիս ընդդիմադիր Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը