«Հրապարակ» թերթը գրում է.
Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։ Կառավարությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առաջարկած 10 հազարի կրճատումը միանգամից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վրա, շուտով կհրապարակվեն կոնկրետ գործողությունները, ինչը ենթադրում է մարդկանց կարճաժամկետ պրոֆիլավորում եւ աշխատանքի շուկայի մասին տեղեկատվություն։
Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնելու այն մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ստանան պահանջվող մասնագիտությունների, աշխատատեղերի մասին, ինչպես նաեւ կարճ ժամանակամիջոցում վերապրոֆիլավորվեն պահանջվող աշխատատեղերի համար։ Հատկապես խնդրահարույց է, թե գործազրկության շեմին հայտնվածները համապատասխան որակավորում, կրթություն պետք է ստանան սեփակա՞ն միջոցներով, թե՞ պետության ֆինանսավորմամբ։
Ի դեպ, այս նախաձեռնությունը գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի ներքո։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը