Աննա Հակոբյանն իր հրապարակմամբ հաստատում է, որ ԶԼՄ-ն ճիշտ էր, բայց սա լավ տեղ չի տանում. Ս. Սեյրանյան

Աննա Հակոբյանն իր հրապարակմամբ հաստատում է, որ լրատվամիջոցը ճիշտ էր, և որ որևէ ապատեղեկատվություն չի տարածել: Իսկ վարչապետի լեքսիկոնի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև հասարակությունն ըստ արժանվույն նույն լեքսիկոնով հակադարձում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: «Իրենք հաստատեցին, որ լրատվամիջոցները որևէ ապատեղեկատվություն չեն տարածել: Այն, ինչը գրել է «Հրապարակ» թերթը, փաստորեն, իրականությանը համապատասխանում էր. վարչապետի կինը և դուստրը Բրյուսելում են եղել և պատվիրակության կազմում չեն եղել: Հիմա չեմ հասկանում վարչապետի այդ լեքսիկոնը, և նախկին լրագրող, հիմա վարչապետի տիկին, հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի արձագանքը չեմ հասկանում»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը: Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոդվածով անդրադարձել էր մարտի 4-ի երեկոյան Բրյուսելի փողոցում Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանը և դրանից հետո ԶԼՄ-ներում հայտնված լուրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր կնոջ հոդվածով և կատարել էր հետևյալ գրառումը. «Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»: Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ վարչապետի այս բառապաշարը նոր չէ, այն վաղուց է ներմուծված. «Թող չզարմանան, որ մամուլը կամ սոցցանցերում ներգրավված ակտիվ հասարակությունն իրենց նույն լեքսիկոնով պատասխանի: Ինչ լեզվով կխոսես, նույն ձևով հակադարձում են, չպետք է զարմանանք, բայց սա լավ տեղ չի տանում»,- ասաց նա: Սաթիկ Սեյրանյանը նկատում է, որ Աննա Հակոբյանի կողմից այդպես էլ պարզաբանում չեղավ, թե ինչու էին ինքը և դուստրը մեկնել Բելգիայի Թագավորություն: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հոդվածի բովանդակությանը, Սաթիկ Սեյրանյանը նշեց. «Լավ կլինի՝ իրենք իրենց թղթակիցներին սովորեցնեն: Կամ սկսկեն իրենցից, իրենք սկզբից իրենց կրթեն, ինքնակրթությունն ամենալավ բանն է, և հետո նոր այլ լրատվամիջոցներին փորձեն կրթել: Ի վերջո, կարող են բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում դասավանդել»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am