Հայկ Ալումյանը՝ ԲՀՀ կազմակերպությունից ստացած դրամաշնորհի մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի փաստաբաններ և այլ իրավապաշտպաններ: Նկատի ունենալով, որ երեկ <<բացահայտվեց>>, որ ես Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ) կազմակերպությունից դրամաշնորհներ եմ ստացել, կուզեի որոշակի պարզություն մտցնել այդ հարցում: 10 տարուց ավել է, ինչ <<Ռազմավարական դատավարություն>> ծրագրի շրջանակներում ԲՀՀ-ն ֆինանսավորում է այն գործերով իրավաբանական օգնությունը, որոնցով. (1) Առկա է Մարդու իրավունքների խախտում, (2) Առկա է իրական հնարավորություն հասնելու այդ իրավունքի վերականգնմանը և (3) Այդ գործով հաջողությունը կարող է դառնալ նախադեպ՝ նմանօրինակ կրկնվող խախտումները հետագայում բացառելու կամ նվազեցնելու համար: Այդ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհ ստանալու համար փաստաբանը (նաև այլ իրավապաշտպանները և իրավապաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ները) պետք է լրացնեն հայտ, որի ձևը կա ԲՀՀ-ում: Հայտում անհրաժեշտ է ցույց տալ, որ տվյալ գործը համապատասխանում է վերը նշված չափանիշներին, ինչպես նաև՝ նկարագրել, թե ինչ գործողություններ եք պատրաստվում անել տվյալ գործով: Ցանկալի է նշել նաև այն գումարը, որ ձեզ անհրաժեշտ է՝ գործը վարելու համար, ներառյալ ձեր վարձատրության չափը: ՊԵՏՔ Է ՆՇԵՄ, որ ԲՀՀ-ն ակտիվորեն տարածում էր այս ծրագրի մասին տեղեկատվությունը, ավելին, մեկ կամ երկու անգամ կլոր սեղաններ է անցկացրել, որպեսզի փաստաբաններին ու այլ իրավապաշտպանների ներկայացնի այս ծրագրի առավելությունները ու դիմելու ձևը: Ես ինքս համարյա բոլոր իմ փորձնակներին հորդորել եմ իրենց փաստաբանական գործունեության ընթացքում դիմել այս ծրագրին (թեկուզ վստահ չեմ, որ գոնե մեկը դիմել է):  Օգտվելով առիթից կրկին հորդորում եմ՝ բաց մի թողեք հնարավորությունը, դիմեք այդ ծրագրով դրամաշնորհ ստանալու համար: Ասեմ, որ իմ մի շարք գործերով պարզապես հնարավորություն չէի ունենա մասնակցելու և հաջոդության հասնելու, եթե չլիներ ԲՀՀ-ի ֆինանսական աջակցությունը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am