Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը արդեն Ֆրանսիայի խորհրդարանի ձեռքում է, ինչը նշանակում է, որ այն կվավերացվի մինչև ամառ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Ֆրանսիան պատրաստվում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին և մասնավորապես անդրադառնալով նրան, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, դեսպանը նշեց․ «Ֆրանսիայի համար կարևոր է, որ բանակցությունները շարունակվում են դրական մթնոլորտում և ճանապարհով, որը թույլ է տալիս առաջընթաց և խաղաղ կարգավորում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում»:
Ճշգրտմանը, թե ինչ կարծիք ունի ԼՂ-ի՝ բանակցային գործընթացում ներգրավվելու մասին, նա պատասխանեց․ «Դա մի հարց է, որը պետք է քննարկվի բանակցությունների շրջանակում»: Ջոնաթան Լաքոտը մատնանշեց՝ հունվարին Փարիզում շատ դրական հանդիպում է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, այնուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Երևան և Բաքու: «Հիմա մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս ընթացքում, երբ խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, Ադրբեջանում շարունակվում է նեգատիվ հռետորիկան, ինչպե՞ս պետք է շարունակվի գործընթացը, դեսպանը պատասխանեց․ «Մենք հույս ունենք, որ բանակցությունները դրական մթնոլորտում կշարունակվեն՝ առանց թշնամական հռետորիկայի որևէ կողմից»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը