Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Euronews-ի
լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության
համաձայնագիր:
«Մեր կառավարությունը լի է վճռականությամբ՝ կյանքի կոչելու համաձայնագիրը: Դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման համար»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում և Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ԵՄ հետ:
Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է.
«Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և
տնտեսական ու քաղաքական գործընթացներում ներգրավել ավելի ու ավելի շատ
մարդկանց»:
Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ
բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: «Ժողովրդավարությունը բխում է
մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը