Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:
Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի քննարկումներում տնտեսական հեղափոխության հետ կապված շատ շեշտադրումներ են արվել: «Թեմաներից մեկը կապված էր քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը պահանջելուն: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել և ո՞ր ուղղությամբ եք շարժվում այս հարցում»,-հետաքրքրվեց Դանիելյանը:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր քաղաքացիներին, ձեռնարկատերերին ու ՊԵԿ-ին, այնուհետև նշեց, որ հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարությանը հաջորդել է աննախադեպ զարգացում: «2019 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել: Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին»,- հայտարարեց վարչապետը և նշեց, որ այս պրոցեսը շարունակվելու է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը