Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նա մի ուշագրավ հայտարարություն էր արել: «Թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ»,-ասել է Փաշինյանը: Թե ինչու Փաշինյանը որոշեց խոսել օտարերկրյա գործակալներից, ինքը կիմանա: Միգուցե պատճառն այն է, որ իր իշխանության վրա փակցված է «սորոսականի» պիտակը, ու նա այդպիսով ուզում էր մաքրվե՞լ: Իսկ միգուցե պատճառն այն է, որ Փաշինյանն իր թիմի ներսո՞ւմ է տեսել օտարերկյա գործակալների ու իր թիմակիցների՞ն էր բան հասկացնում: Իրականությունն այն է, որ «Իմ քայլը» դաշինքում և կառավարության կազմում կան բազմաթիվ մարդիկ, որոնք տարիներ շարունակ տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել ամերիկացի «մուտիլովչիկ» Սորոսի հայաստանյան կառույցից: «Թավշյա» թիմում շատ են գործիչները, որոնք իրենց նախորդ կյանքում Հայաստանի հետ կապ չեն ունեցել և սնվել են բացառապես դրսի կառույցների դրամաշնորհներով ու իրենց գործունեությունն իրականացրել են դրսի պատվերների շրջանակներում: Ի դեպ, Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների: Կատաղի ներքին պայքարն այս ճամբարների միջև այլևս հնարավոր չէ թաքցնել: Վեջերս, օրինակ, կոռուպցիոն սկանդալ եղավ: ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեցին Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ: Երկար ժամանակ չէին հայտարարվում ձերբակալվածների քանակն ու անունները: Փաշինյանը ծանր վիճակի մեջ էր հայտնվել, քանզի նա հայտարարել էր, որ կոռուպցիա չկա, ու պարզվեց, որ կա, այն էլ՝ «հեղափոխականների»հատվածում: Հենց նա էլ որոշեց ձերբակալվածների քանակն ու անունները: Ակնհայտ է, որ իշխանության ներսի այս ներքին պայքարը ոչ թե թուլանալու, այլ ժամանակի ընթացքում խորանալու է: Փաշինյանը դեռևս փորձում է վեր կանգնել այս պայքարում ու հանդարտեցնել կրքերը, բայց դա նրան չի հաջողվի, և վաղ թե ուշ նա պետք է կողմնորոշվի: Հատկապես որ անձամբ իր մասով էլ բազմաթիվ գնահատականներ կան, և դեռ ինքն էլ խնդիր ունի ապացուցելու սեփական վարքագծի հայաստանակենտրոնությունը: 7or.am

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am