«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ.Թրեյսին, ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ «թավշյա» իշխանության կողմից ոտնձգությունների վերաբերյալ: Առիթը` «Հայելի ակումբ», «Հրապարակ» օրաթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ծանուցագիրն էր (ապօրինի պահանջ՝ ազատել վարաձակալած տարածքները): Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար ԶԼՄ-ների կարևոր նշանակությանը, որը վերաբերում է խոսքի ազատության իրականացման պայմաններն իրականություն դարձնելուն ցանկալի չէ: Ազատ մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության մեջ օրվա իշխանությունը նախորդ իշխանության պես համարում է իրեն թշնամի: Թեև ազատ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, մասնավորապես, ուրիշների հեղինակության և իրավունքների համատեքստում, այնուամենայնիվ նրա պարտքն է հաղորդել հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները և գաղափարները։ Խնդիրն այդպիսի տեղեկատվության և գաղափարների տարածումն է, քանի որ հասարակությունն ունի իրավունք՝ ստանալու դրանք: Հակառակ դեպքում մամուլն ի վիճակի չէ ունենալ իր կենսական «հանրային հսկող շան» դերը»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը