Շարունակվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից փորձեց ճշտել կառավարության տեսակետը սահմանամերձ գյուղերում առաջացած խնդիրների վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա համակարգի ամենաբարդ հարցերից է. «Նախկինում համատարած «մի սանրով սանրելն» ու օպտիմալացնելն ընդունելի չէ, դեմոգրաֆիական այդ պայմաններում դպրոց փակելը նշանակում էր, որ գյուղն, ըստ էության, դադարում էր գոյություն ունենալ»:
Նախարարը հայտնեց, որ իրենք մոդել են մշակել՝ դպրոցները կրթամշակութային կենտրոնի վերածել, որ մեկ հարկի տակ լինի նախակրթարան կամ մանկապարտեզ, որը կրթական հաստատություններն իրենց ունեցած ֆինանսների սահմաններում կարողանան կյանքի կոչել:
Հարությունյանի խոսքով՝ դպրոցների վերանորոգումն ու վերակառուցումն կարվեն այնպես, որ դպրոց-մանկապարտեզ-մշակութային կենտրոն լինեն մի հարկի տակ, այսպիսով, ըստ նախարարի, ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա: Նա համաձայնեց՝ բնակչության կրթական ցենզը շատ է ընկել:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը