ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել ԼՂՀ-ում Ադրբեջանի հարձակումները դատապարտող հայտարարություններով

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումները դատապարտող հայտարարություններով` կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային  միջնորդներին պատասխանատվության կոնչել Ադրբեջանին և զրոյացնել Ալիևի ռեժիմին  հատկացվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: Կոնգրեսի` հայկական հարցերով  հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը Ադրբեջանի նախաձեռնած հարձակումներից ժամեր անց հանդես են եկել դատապարտող խոսքով: «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողությունների սրումը և միանում եմ Օբամայի վարչակազմի կոչին՝ անհապաղ թուլացնել լարվածությունը», - ասել է Փալոնեն: «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Ադրբեջանը շարունակում է ասել մեկ բան, անել հակառակը: Հուսով եմ, որ Օբամայի վարչակազմը կշարունակի   աշխատել Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` խաղաղ լուծում գտնելու համար, իսկ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար», ասել է հանրապետական Դոլդը: «Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ Իլհամ Ալիևի  հանդիպումից օրեր անց` հասկանալի է, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում: Քանի դեռ Ադրբեջանը ուժգին ու բովանդակալից հետևանքներ չի ստացել իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար,   փոքր է հնարավորությունը, որ հակամարտությունը կլուծվի և հետագա արյունահեղությունները կխուսափվեն», - ասել է Շիֆը: Բրեդ Շերմանը   Ադրբեջանի հարձակումները «խորապես հիասթափեցնող» է անվանել` դատապարտելով բռնությունն ու առաջարկելով, որ «ԱՄՆ-ի ֆինօգնությունը Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ ագրեսիան չի դադարել»:    

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am