«ՊՊԾ գնդի գրավման օրը, առավոտյան ժամը 7։30-ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ նկարահանում էի իրականացնում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հեռվից նկարահանում էի պրոցեսը, երբ զրահամեքենան փորձեց մտնել գունդ։ Այս ժամանակ կրակոցներ հնչեցին և ես վիրավորվեցի:Այդ պահին գնդի մոտ էին Մարտիրոս Հակոբյանն ու Թաթուլ Թամրազյանը»,-«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանը ցուցմունք է տվել ՊՊԾ գնդի գրավման օրը տարածքում տեսանկարահանում իրականացնող ոստիկանության նախկին օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը:
Հարցին, թե, ըստ նրա, այդ երկուսից ով է կրակել իր վրա, տուժողը պատասխանել է. «Մինչ այդ Մարտիրոս Հակոբյանն ագրեսիվ վարք էր ցույց տալիս, մի քանի անգամ օդ էր կրակում։ Կրակոցից հետո աջ ձեռքի հատվածում ստացա վնասվածք, շտապօգնության մեքենան մոտիկ էր, միանգամից տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ»:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հետաքրրքվել է՝ արդյոք տեսանյութի կադրերում երևո՞ւմ է՝ ով է կրակոցներ արձակողը, պատասխանել է, որ լավ չի երևում: Ա. Կյուրեղյանը հայտարարել է, որ այդ տեսանյութը կրճատված է ներկայացվել։
Ռոբերտ Հայրապետյանը նշել է, որ դեմ է «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ համաներման կիրառմանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը