Միայն ամսական կտրվածքով դիտարկում անել ու դրա վրա որոշակի վերլուծություններ և եզրակացություններ անելը սխալ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարութ Կբեյանը՝ անդրադառնալով 168 ժամի այն հրապարկմանը, որ Կենտրոնական բանկի պահուստները դիտարկվում են, և մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով:
«Պահուստների դինամիկան ճիշտ է դիտարկել տարվա կտրվածքով, և եթե դիտարկենք անցած տարվա դինամիկան, ապա կտեսնենք, որ անցած տարի էլ եղել է, որ պակասել է, և ավելացել են: Այդ դինամիկան պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,-ասաց նա:
Կբեյանի խոսքով՝ շատ անգամ պահուստների տատանողականությունը կրում է սեզոնային բնույթ, երբ խոշոր կազմակերպություններն իրենց առևտրաշրջանառության պայմանավորվածության շրջանակներում դրսից ծառայություններ, ապրանքներ , սարքավորումներ են գնում, և նույնը փոխադարձ գնում են նաև մյուս հոսքերը: «Եվ դրա վրա դիտարկում անել և ասել, որ պակասել են պահուստները, սխալ է, դա կրում է սեզոնային բնույթ, և անհանգստանալու անհրաժեշտություն դրանից չկա»,-ասաց նա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը