Բացահայտել են Շիրակի մարզում տեղի ունեցած պատվիրված սահմռկեցուցիչ սպանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատութան գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի պետի տեղակալ, արդրադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիներիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օերեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել նշված անձանց: Ոստիկանները հայտնաբերել են նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ: Արդեն նշված քրեական գործի շրջանակում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել է պատվիրված սպանության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել են Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը: Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ է հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել է Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է. Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել է մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել է Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում: Մարտի 8-ին, առավոտյան ժամը 08:00-ին, նրան հայտնաբերել են և Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ արտածին նյութերով սուր թունավորումից նա մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված քրեական գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 45-ամյա Ռուբեն Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր օր-ի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրավապահ համակարգին մոտ մասնագետներն ասում են, որ այս գործը վերջին 20 տարիների ընթացքում ամենաաղմկահարույց հանծագործությունների շարքին կարելի է դասել ու եթե Էրեբունու ոստիկաններն ու քննիչները չցուցաբերեին բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա հանցագործութունը չէր բացահայտվի և պատվիրատուն ու կատարողները անպատիժ կմնային: Սա այն դեպքերից է, որ Հանրապետության նախագահն ու վարչապետը պետք է խրախուսեն այս գործը բացահայտող ոստիկանության և քննչական ապարատի աշխատակիցներին, քանի որ, եթե չբացահայտվեր այս զարհուրելի դեպքը, հնարավոր է այն շարունակություն ունենար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ հնարավոր է՝ այս գործում նոր զարգացումներ ի հայտ գան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Գյումրիում, պատկանում է «Ուդին»: Այն Գյումրիում հայտնի է «Ոսկե Բլուր» անվամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am