Սերժ Սարգսյանը հասարակությունից նեղացա՞ծ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում է հասարակության առաջ երևալուց: Երեկ նա մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի տոնակատարություններին, բայց ոչ թե Երևանում՝ Եռաբլուր պանթեոնում, որտեղ ամփոփված է Սպարապետի մարմինը, այլ Արցախում: Սերժ Սարգսյանի այս պահվածքի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել. նա համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված եղավ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարական տալ: Այդ հրաժարականը հայ հասարակությունն ընդունեց մեծ ցնծությամբ. հիշում եք համաժողովրդական տոնախմբությունը մայրաքաղաքի փողոցներում, նաև մյուս բնակավայրերում ու Սփյուռքում: Եվ, ահա, այդ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է երևացել հասարակության առաջ` նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ մասնակցեց քվեարկությանը` իհարկե հրաժարվելով հարցազրույց տալ: Ս. Սարգսյանը քիչ թե շատ մարդաշատ միջոցառման մասնակցել է նաև ՀՀԿ-ում՝ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպելով, լուսանկարվելով: Բայց սա ավելի շատ ներկուսակցական միջոցառում կարելի է անվանել: Եվ, ահա, Սերժ Սարգսյանին տեսնում ենք Ստեփանակերտում` Սպարապետի 60-ամյակի տոնակատարություններին ամբիոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու ղարաբաղցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողքին կանգնած»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am