Ինչպես է երգահանը շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Հրապարակը գրում է. Տարիներ առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ  երգիչ, երգահան Ռուբեն  Հախվերդյանն ասել  է․ «Քոչարյանն էլ ինձ երեք սենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց է տվել, ես իմ շնորհակալությունը հայտնել եմ. եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնել» (բառացի է մեջբերումը)։ Սերժ Սարգսյանի մասով ասում էր․ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սկավառակիս համար 30 000 դոլար տվեց, բայց դա երեխաների համար գրված երգեր էին. նա երեխաների համար արեց դա: Կուզեի իմանալ, թե ինչպես է երգիչն իր շնորհակալությունը հայտնել Ռոբերտ Քոչարյանին։  Եթե շնորհակալություն են հայտնում, ուրեմն գոհ են։ Գոհ են այն մարդուց, ով իրեն գնահատել է։ Չվերցնեիք նվերը, դժվա՞ր էր, նվերը վերցնելու ժամանակ մեղադրեիք նրանց, ասեիք այն,  ինչ հարցազրույցում ասացիք ։  Ամոթ է նույնիսկ կրկնելը․․․ Ուզում եք և նվերներից օգտվել և ․․․ Երկուսը մի տեղ չեն լինում։ Գուցե մտածում եք, որ արժանի էիք, տեղին էր․․․ Թող այդպես լինի, բայց ինչքա՜ն արժանավոր մարդիկ կային, չթվարկեմ անուններ, ովքեր սովից հանգեցին, ովքեր ոչ մի պատվի, գնահատանքի  չարժանացան։ Դուք ուղն ու ծուծով խրվել եք քաղաքականության մեջ ու այն զենք եք օգտագործում։ Դուք չարաշահում եք  Աստծուց տրված ձեր շնորհը։ Հա՜․․․ դուք Ռուբենն եք, կարող եք ասել։ Ձեզ չեն նեղացնի։  Դա զենք է։ Խնդրում եմ քաղաքացի Ռուբեն Հախվերդյանին, որ  երգիչ Ռուբեն Հախվերդյանին չօգտագործի․․․ Խաղաղ, ներդաշնակ ապրի երգչի հետ ու չչարաշահի  այն, ինչ ստեղծել է երգիչը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Նա, մասնավորապես, ասել էր. «Քծնանքի քաղաքականությունը արցախցիների մոտ դեռ շարունակվում է, դա ադրբեջանական հատկություն է: Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»: Իսկ պարզաբանման ժամանակ  ասել է, որ արցախահայությանը չի վերաբերվում խոսքը։ Այլ վերաբերվում է նրանց քաղաքական էլիտային։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am