Մենք որևէ բան երբեք չենք պատրաստվել թաքցնել, հիմա էլ չենք պատրաստվում որևէ բան թաքցնել: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով պետական ծառայողների օպտիմալացման մասին: Նա պատասխանել է երեկ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հրապարակմանը։
«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի, ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց, ընդ որում՝ դա փակագծերի մեջ է ներառված, և դա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի նպատակն ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ. «Ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված և նկատելի տեղում դրված էր կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը