«Այս խայտառակ բարոյա-հոգեբանական մթնոլորտը սկսվեց հենց ձեզնից, պարոն Փաշինյան». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում և առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է: Սա է՞ր ձեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը: Հայաստանում երբեք նման ահավոր բարոյա~հոգեբանական իրավիճակ չի ստեղծվել, ինչպիսին հիմա է: Եվ սարսափելին այն է, որ այդ իրավիճակը վերածվում է իրավական անարխիայի: Ի՞նչ է նշանակում քաղաքական օպոնենտին լինչի դատաստանի ենթարկել սեփական հայեցողությամբ և դեռ լկտիաբար պարծենալ դրանով: Նարեկ Մալյանը երբեք աչքիս լույսը չի եղել, ավելին, իմ հասցեին էլ, մեղմ ասած, ոչ բարենպաստ է խոսել, բայց ես հեղափոխություն չեմ արել նրա համար, որ նախկին տականքների փոխարեն հայտնվեն ինքնահաստատման կարիք ունեցող երիտասարդներ, որոնք կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է: Հիմա ինչ, Հայաստանում կան արտոնյալ խավեր, որոնց հետ եթե համաձայն չես, կարող ես հայտնվել աղբամանու՞մ: Կամ ինչ-որ մի սուբյեկտ կարող է թույլ տալ իրեն նման խայտառակ արտահատություններ և անպատիժ մնա՞լ: Ընդ որում, սրա գրառումը հետևել է Փաշինյանի այն գրառմանը, որ բռնությունը դատապարտելի է ամեն դեպքում: Երևի հասկացել է, որ ձևական գրառում է, որովհետև այս խայտառակ բարոյա-հոգեբանական մթնոլորտը սկսվեց հենց ձեզնից, պարոն Փաշինյան, երբ դուք ձեր աջակիցներին թույլ տվեցիք ձեր գրառումների տակ հայհոյել և սարսափելի լուտանքներ թափել մարդկանց հասցեին, որոնք քննադատական խոսք էին հնչեցնում: Որևէ անգամ որևէ թեթև խոսքով դուք չսաստեցիք այդ վհուկների խրախճանքի վակխանալիան: Հիշում եմ, թե ոնց էի վրդովվել, երբ Արփինե Հովհաննիսյանը սրան մտավոր հետամնաց էր անվանել, բայց փաստորեն ճիշտ էր արել, քանի որ միայն մտավոր հետամնացը կարող էր դաունի համախտանիշ ունեցողների մասին այս կերպ արտահայտվել: Չնայած դատելով այս գրառման առաջին մասից, Ֆրեյդն էլ այս դեպքում ահագին գործ ունի անելու: Հ.Գ. Այսինքն, լավ էլ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր, օրինակ, ամենամեծ թալանչիների նկատմամբ, որոնք իբր մինչև վերջին կոպեկը պիտի հետ տային»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am