Լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությունը

Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։ Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասին՝ կմշակի ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի պատկան մարմիններին։ Այս կապակցությամբ կազմվել է նաև հետևյալ հայտարարությունը, որին կարող են միանալ բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները. «Հայաստանյան ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ դեռևս 2016թ. հանդես էին եկել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հաշվի առնելով, մասնավորապես, առցանց մեդիայի ու ոլորտի առջև ծառացած մարտահրավերների առկայությունը։ Այսօր ևս ԶԼՄ-ները միակարծիք են, որ մեդիաոլորտի բարեփոխման նախաձեռնության հեղինակը՝ որպես անմիջական շահառուներ, առաջին հերթին պետք է լինեն լրատվամիջոցները և լրագրողները։ Հիմք ընդունելով այս մոտեցումը՝ քննարկման արդյունքում կազմվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է նշված խնդիրների կարգավորմամբ և ձևակերպելու է մամուլի ազատության, լրատվամիջոցների գործունեության սահմանները, մասնակցելու է օրենսդրական փոփոխությունների մշակմանը։ Շահագրգիռ անձինք կամ կազմակերպություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել աշխատանքային խմբին, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիվ։ ԶԼՄ-ների ղեկավարները պատրաստակամ են շարունակելու հանդիպում-քննարկումների շարքը՝ միասնական պլատֆորմ և լրատվամիջոցների բոլոր խնդիրների լուծման հարցում միասնական դիրքորոշում ձևավորելու համար»։ 1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր 2. Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր 3. Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր  4. Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր 5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր 6. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր  7. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն 8. Էմանուիլ Մկրտչյան – «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն 9. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսով  10. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն 11. Մերուժան Սարգսյան – «Միր» ՄՀՌԸ ՀՀ ազգային մասնաճյուղի տնօրեն 12. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն 13. Դավիթ Ալավերդյան – «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր 14. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն  15. Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար 16. Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր 17. Հովհաննես Քոսյան -Aysor.am գլխավոր խմբագիր  18. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն 19. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն 20. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր 21. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 22. newsarmenia.am կայքի գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյան 23. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր  24. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր  25. Արմեն Մինասյան – լրագրող, փորձագետ 26. Ծովինար Խաչատրյան – «Արմդեյլի» (armdaily.am) լրատվական գործակալության տնօրեն  27. Մարիամ Մարգարյան – «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր  28.Կոնստանտին Տեր-Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր 29. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր 30. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր 31. Արտակ Ալեքսանյան «Բանաձև» ընկերության ղեկավար 32. Լեւոն Սարդարյան- Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ 33. Լիլիթ Դավթյան – Henaran.am կայքի գլխավոր խմբագիր Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am