Դատախազության ուշագրավ հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում: 1. Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016 թթ. ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծով ունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել է՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով պարտավորություններ: Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը սահմանված կարգով չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից, չնայած՝ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրերի՝ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը: Մի շարք դեպքերում վիճելի են եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարման ենթակա ընտրված պետական տուրքի չափերը: 2. Ուսումնասիրվել է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումների իրականացնելու գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է ՀՀ մարզերի համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածում պարտավոր էին համայնքներում կատարել ընդհանուր առմամբ շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները): 3. ՈՒսումնասիրվել է նաև ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Պարզվել է, որ ռեկուլտիվացիոն վճարների գծով 2018թ. հունիսի դրությամբ 308 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի չափով պարտավորություն: Նշված բոլոր երեք ուղղություններով ընդերքօգտագործողների կողմից պետության առջև ունեցած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործողների կողմից չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար: Իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պետական տուրքի գծով վերականգնվել է շուրջ 93.5 միլիոն ՀՀ դրամ, ռեկուլտիվացիոն վճարների գծով՝ շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3 միլիոն դրամ, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն դրամի ներդրումներ: Բացի այդ, գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական), իսկ 4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով: Այսինքն ընդհանուր առմամբ պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են ավելի քան 470 միլիոնը, իսկ մնացած մասի կատարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am