Աշոտ Ղուլյանը Բելգիայում է

Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում: Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը  Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ: Ներկայացնելով մասնակիցներին՝ Հայ դատի Եվրոպայի կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց առօրյա աշխատանքում առնչվում են Արցախի և համազգային օրակարգի այլ հարցերի, և այս տեսանկունից կարևորել նման հանդիպումների պարբերականությունը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայում գործող հայկական կառույցների ջանքերը՝ Արցախը ներկայացնելու առումով, և ընդգծել  անցած տարիների ընթացքում դրանց՝ ԱՀ Ազգային ժողովի հետ ձևավորված համագործակցության կարևորությունը: Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության շարունակական զարգացմանը, համահայկական ներուժը արդյունավետ օգտագործելու քայլերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, կադրերի պատրաստման ուղղութամբ հետագա համագործակցութանը և Արցախի՝ եվրոպական երկրների խորհրդարանների ու միջխորհրդարանական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին վերաբերող թեմաների: Այնուհետև Աժ նախագահը պատասխանել է ներկաների հարցերին: Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ նախագահի օգնական Գեղամ Ստեփանյանը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am