ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպում է կուսակցության բոլոր անդամներին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
«Բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում», - ասաց Գալուստ Սահակյանը։
Նա չցանկացավ նշել, թե ներկայիս ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինչ տեսակետներ է ներկայացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Կասեմ հետևյալը, որ այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է, որ ընդդիմություն է եղել ու այսօր էլ որպես ընդդիմություն աշխատում է։ Մնացածներին չեմ ճանաչում ու չգիտեմ՝ արդյոք կուսակցական գործիչներ կդառնա՞ն, թե՞ չեն դառնա։ Մի կին կամ աղջիկ կար, որ ասում էր՝ «նույնիսկ, եթե ոչինչ գրած չլինեք՝ ես կողմ կքվեարկեի», այդ աղջկան պետք է հասկացնել, որ, եթե գալիս ես պատգամավոր, պիտի առաջարկություն անես, դու չես գալիս քվեարկելու համար», - ասաց նա։
Գ.Սահակյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդդիմադիր գործչի տրամաբանությամբ առաջնորդվել:
«Ինքն, ինչպես եղել է, նույն ընդդիմադիր գործիչն է մնացել։ Նա, որպես ընդդիմություն, չէր սիրում Հանրապետականին, հիմա որպես վարչապետ էլի չի սիրում Հանրապետականին», - ասաց Գալուստ Սահակյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը