Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին:
Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի և պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության և մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգևատրելով «Երախտագիտություն» մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը