ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցենրը և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին:
Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը:
Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին կպցնում իմ և ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էիք դնում և դագաղներ ֆռցնում:
Ո՞ւր էիք դուք բոլորդ: Ո՞ւր էին ձեր հուզական ելույթները, ձեր մտահոգությունները, ձեր քաղաքացիական և քաղաքական արիությունը:
Ասեմ: Այն, լավագույն դեպքում, սահմանափակվում էր անձնական զրույցներում կամ վայբերներում համերաշխության խոսքերով և կատարվածի ինտիմ դատապարտումով:
Այսօր էլ այդ ամենը շարունակվում է, որվհետև Հայաստանի հասարակությունը այդպես էլ չտեսավ, չլսեց և չկարդաց երկրի քաղաքական ղեկավարության կողմից այդ ամենի նկատմամբ գնահատականներ: Ո՞րտեղից տեսներ, եթե հենց այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը և վիրավորանքը:
Ո՞նց կարող էին նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են»:
Ատելության ջինը կարող եք նորից մտցնել և զմռսել շշի մեջ, եթե դադարեք կրկնակի ստանդարտների կիրառումը, եթե ամենաբարձր մակարդակով քննադատեք այն զարհուրելի արշավը, որ տեղի էր ունենում մեր երկրում անցյալ ապրիլից սկսած:
Սրբեք այդ կոկորդիլոսի արցունքները և ներողություն խնդրեք բոլորից: Ատելությամբ, կեղծիքով և սպառնալիքներով ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ երկիրը կկառուցեք»,-գրել է նա։
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը