Որքան հեռու է պատրաստ գնալ Ադրբեջանն իր ձգտումներում. France Inter

 Կովկասն անկայուն տարածաշրջան է: Այստեղ Թուրքիայի, Իրանի ազդեցության գոտիներ կան, Ռուաստանը Չեչնիայի մշտական խնդիրն ունի: Սիրիան եւ Իրաքն այնքան էլ հեռու չեն: Ռուս-չեչենական պատերազմի ժամանակներից այս գոտում ջիհադիստների ցանցեր են գործում, որոնք կարող են լուցկի նետել Կովկաս անվանումով տակառի մեջ: Այդ մասին ասված է France Inter ռադիոկայանի նյութում: «Բայց դա ամենը չէ: Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է եւ վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանը, իր հերթին, Թուրքիայի լիակատար ազդեցության տակ է, չնայած նույնիսկ այն բանին, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել հանրապետությունում իր ազդեցությունը` նրան իր զենքը վաճառելով: Իսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես հայտնի է, վատացել են այն բանից հետո, երբ թուրքերը Սիրիայում ռուսական ինքնաթիռ խոցեցին: Ամենակարեւորը, որ մնում է հասկանալ, այն է, թե ինչու Մոսկվայի եւ Ստամբուլի լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը հանկարծ որոշեց իրեն վերադարձնել Ղարաբաղը: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե Ադրբեջանը որքան հեռու է պատրաստ գնալ իր մտադրություններում: Ադրբեջանին Թուրքիա՞ն է դրդում` այս տարածաշրջանում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով: Թե Ադրբեջանի նախագահը ցանկանում է սեփական բնակչության  ուշադրությունը շեղել երկրում տնտեսական խնդիրներից, որոնք սկսել են ակնհայտորեն իրենց զգացնել տալ նավթի գների անկման սկզբից ի վեր: Առայժմ չենք կարող հաստատապես ասել, բայց վստահությամբ կարելի է նշել, որ նման դինամիկայի պայմաններում համաշխարհային տերությունները շուտով չեն կարողանա կանգնեցնել հակամարտությունը, որը պատերազմի է վերածվում», - նշում է աղբյուրը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am