ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգ է և 10 հազար աշխատակիցների կրճատման հարցը վաղը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացնելու է,այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զոհրաբյանը:
«Մտահոգիչ է նաև ձևակերպումը, որ այդ աշխատակիցների կրճատումը կնպաստի պետության շահին:Ինձ համար անհասկանալի ձևակերպում է, թե ինչպես կարող է 10 հազար մարդու կրճատումը, իսկ 10 հազար մարդ նշանակում է 10 հազար ընտանիք, նպաստել ՀՀ շահին»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ Սպահանում հայտարարեց ՀՀ գործող քաղաքական գործիչների մասին, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ,պատասխանեց.«Ինձ ևս՝ որպես ՀՀ քաղաքացի և պատգամավոր, հետաքրքիր է՝ ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը»:
«Ես որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ շատ կարևոր գործեր ունեմ և չեմ մտածել,թե ով է «շպիոն»:Եթե մարդու իրավունքների հանձնաժողովում ԱԺ կանոնակարգով կավելացվի գործառույթ՝ բացահայտել քաղաքական գործիչ-գործակալներին, ես վստահեցնում եմ ձեզ՝ որպես պարտաճանաչ պատգամավոր, ես այդ խնդրով կզբաղվեմ»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը