Հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանը պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը…

«Իրատես» թերթը գրում է. «Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու: Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր ես հավաքել, տուր տեսնեմ»: Ստիպված էի պայուսակիցս հանել հավաքածս քարերը ու լցնել ինքնաթիռի սեղանիկին, իսկ վարչապետը… իմ հավաքած քարերից ընտրեց իրեն դուր եկածները ու լցրեց գրպանը. «Տալիս ես, չէ՞, չնայած իմ հավաքածն ավելի սիրուն է, բայց քոնն էլ ոչինչ»: Ես դա էլ չգրեցի: Երբ հոկտեմբերի 22-ին գնացել էինք Գյումրի ու Շիրակի մարզպետարանում վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը («Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հեյդարը չմեռնի, քանի պայմանագիրը չենք ստորագրել»), ինչպես է բացվելու հայ-թուրքական սահմանը, ինչքան փող է բերել Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից` ոնց է գործարանները բացելու: Մարզպետարանի դահլիճը փոքր էր, նախագահությունը մի սեղան էր, որի կողքին հին ու նոր մարզպետներն ու վարչապետն էին, մեկ մետրից էլ կարճ տարածություն էր մեզ բաժանում ու ես տարակուսած նայում էի ուղիղ Վազգենին` չկողմնորոշված` հիմա գրե՞մ, թե՞ չգրեմ` էս ինչեր է ասում, և հանկարծ, առանց ձայնի երանգը փոխելու, առանց գոնե կարճ դադարի` լսում եմ. «Ես ձեզ խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու, գրելու ես, բա ինչ ես անելու, բոլոր ասածներս էլ գրելու ես, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելուց հետո սկսելու ենք արդյունաբերությունը վերականգնել»: Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ գրելու:   Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am