«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, եւ շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը:
Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի եւ կապի նախարարին եւս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞: «Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը: Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջեւ։
Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները եւ դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը: Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա, հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա»։ «Ոչ, չկա»,- արձագանքել է Օսիպյանը»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը