«Դադախազն է հորդորել»

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքման անհրաժեշտությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հայտնելով այս կապակցությամբ ավելի վաղ իր կողմից տրված կոնկրետ հանձնարարությունների մասին՝ գլխավոր դատախազը դատախազության ստորաբաժանումներից պահանջել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը: Մասնավորապես՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության տարածքային ստորաբաժանումների համապատասխան դատախազները պետք է հանդիպեն հացադուլ հայտարարած անձանց, պարտադիր նախաձեռնվի նրանց սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ պարզելու նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ պետք է առանձին քննարկման առարկա դարձնել հացադուլի մեջ գտնվող անձանց բարձրացրած հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 3 անձ գտնվում է հացադուլի մեջ: Այսօր նրանց հետ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հերթական հանդիպումն է նախաձեռնվել, որի արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու անձինք ենթարկվել են հարցման (երրորդ անձը հրաժարվել է ընդունելությունից և դատախազի կոմղից հարցման ենթարկվելով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն): Հացադուլի մեջ մտնելու որոշումը վերջիններս պայմանավորել են իրենց մեղսագրվող արարքները կամ դատավճիռները չընդունելու հանգամանքով: Հանդիպումների ընթացքում նրանց առաջարկվել է դադարեցնել հացադուլը և դիմել իրենց խնդիրները լսելի դարձնելու, բողոքն արտահայտելու այլ՝ առողջության և կյանքի համար ոչ վտանգավոր միջոցների: Դատախազի կողմից հավաստիացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված բողոքները, բարձրացված խնդիրները կլինեն առարկայական, հիմնավորված և փաստակված և չեն հետապնդի նման միջոցի դիմելով քրեական հետապնդում իրականացնող մարմինների նկատմամբ իրենց վերաբերող գործերով քննության վրա ներազդելու ոչ իրավաչափ նպատակ, սահմանված կարգով կդառնան քննարկման առարկա: Ընդունելությանը մասնակցած, հարցման ենթարկված կալանավորված անձանց բարձրացրած՝ իրենց առնչվող քրեական գործերով նախաքննությանը, առաջադրված մեղադրանքներին վերաբերող հարցադրումները, բարձրացրած խնդիրներն ըստ ենթակայության ներկայացվել են տվյալ գործերով հսկողություն իրականացնող դատախազներին: Ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներին կամ դատապարտյալներին հնարավորինս օպերատիվ հանդիպելու և հարցման ենթարկելու վերոնշյալ հանձնարարականից, ինչպես նաև իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները՝ նախորդ ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հանդիպում է կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած թվով 5 անձանց հետ: Նրանցից երեքը դատախազի կողմից նաև ենթարկվել էին հարցման: Չնայած երկու անձինք հրաժարվել էին հարցման ենթարկվելուց, սակայն նրանց հետ ընդունելության ժամանակ վերջիններիս բացատրվել էր սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի վատթարացման հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվել է դադարեցնել հացադուլը և բողոքն արտահայտել առողջությանը չվնասող այլ եղանակներով: Արդյունքում նրանցից մեկը նույն օրը դատախազի ընդունելությունից հետո դադարեցրել էր հացադուլը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am