«Հիմա ի՞նչ եք եկել ու ֆեյսբուքում սրբակենցաղ պուրիտանի ճառեր կարդում, դատապարտելու բան լինի դատապարտեք չէ՞, մենակ դատապարտեք»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ ինչո՞ւ ՀՀ հպարտ վարչապետը բռնությունը չդատապարտեց հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ հպարտ մարզպետը ապտակում էր իր ենթականերին։ Իսկ ինչո՞ւ ՀՀ հպարտ վարչապետը չդատապարտեց Ապարանում տեղի ունեցած բռնությունը ՔՈ-ի անդամի նկատմամբ։ Մի՞թե սա ընտրովի մոտեցում է, թե՞ գործ ունենք երեսպաշտության մի պարզ դրսևորման հետ։ Կամ հիմա ի՞նչ եք եկել ու ֆեյսբուքում սրբակենցաղ պուրիտանի ճառեր կարդում, իբրև թե դատապարտում են մարդիկ, դատապարտելու բան լինի դատապարտեք չէ՞, մենակ դատապարտեք։ Տղերքը շատ լավ իմացել են, թե համանման գործողությունը ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, չեն թաքնվել ու չեն փախել։ Ընդհակառակը՝ ակցիան արել են ԱԱԾ-ի շենքի դիմաց, ոստիկանների աչքի առջև ու վերջում էլ ասել են մեզ բերման ենթարկեք։ Պարզ դեմքով կանգնել ու ասել են․ Մեզ բերման ենթարկեք, պարոնայք ոստիկաններ, մենք պատրաստ ենք օրենքի առաջ պատասխան տալ։ Հիմա էսքանից հետո ի՞նչ եք դրել սուպեր իրավական տեքստեր արտասանում՝ էն էլ անգիր։ Ի դեպ էդ տեքստերը ընդհանրապես չեն էլ փոխվել, նույն լղոզված ու սուպեր իրավագիտակից ձևակերպումները․ «Բռնությունը դա մի բան է, դա լավ բան չէ, մենք դատապարտում ենք բռնությունը, մենք, մենք դատապարտում ենք, բլյա բլյա բլյա»։ Հասկացանք հանգստացեք, շունչ քաշեք, դատապարտիչներս։ Թո՛ղ մեծամտություն հնչի, բայց ես շատ շատերից լավ գիտեմ, թե ինչ է բռնությունը։ Հա,ես տիրապետում եմ հարձակման ենթարկվելու ու գիշերները զգույշ տուն գնալու արվեստին։ Իմ վրա էլ են հարձակվել, ընկերներիս վրա էլ, օրինակները բազմաթիվ են։ Նորից եմ կրկնում․ տղերքը չեն խուսափում պատասխանատվությունից ու չխուսափելով էլ գնացել են այդ քայլին։ Նրանք ի սկզբանե իմացել են, որ ոստիկանության ու հանրության հետ խնդիրներ են ունենալու, բայց, այնուամենայնիվ, որոշել են զիբիլը գցել աղբամանը։ Սովետական մի շատ լավ ֆիլմ կա, երբ գլխավոր հերոսը հանցագործությունից հետո բարձր իրավագիտակցություն ու բարոյական որակներ է դրսևորում՝ անմիջապես գնալով ու հանձնվելով իրավապահ մարմիններին։ Հիմա նույն տրամաբանությամբ նաև տղերքը, օրենքը խախտելուց հետո, չեն վախեցել, չեն փախել, ընդհակառակը՝ բարձր իրավագիտակցություն ու բարոյական որակներ են դրսևորել՝ կամավոր հանձնվելով ոստիկաններին։ Հիմա էսքանից հետո էլ ի՞նչ եք ուզում էս մարդկանցից։ Իրենք համոզված են, որ աղբի տեղը աղբամանում է, իսկ ես էլ համաձայն եմ նրանց հետ։ Օրենքի գերակայությունը պարտադիր է, բայց սրանից չի կարելի ենթադրել, որ իրավական նիհիլիզմն էլ չպետք է տեղ ունենա մեր կյանքում։ Ինչպես տեսնում եք այս ամբողջ տեքստում ոչ մի հայհոյանք չկար, կարող էի չէ՞ ես էլ քֆուրներով տեքստ գրել, բայց ո՛չ։ Ես քաք տեսնելիս աշխատում եմ չտորորել այն, դե որ հանկարծ մոտոյիս ակերը չքաքոտվեն»։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am