Ունեցվածքը թաքցնելու համար Ալիևը գրանցվել է օֆշորում

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցումը» (ICIJ) հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորները բացահայտող փաստաթղթեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հետաքննող լրագրողները պարզել են, որ ոսկու հանքավայրերում, ինչպես նաև լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցվածքը թաքցնելու նպատակով Ալիևը գրանցվել է օֆշորում: Բացահայտումները հնարավոր են դարձել Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերով, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունը ակտիվների սեփականատերերին գաղտնի պահելու համար կեղծ ընկերություններ ու կորպորացիաներ է հիմնել: Հայտնի է դարձել, որ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբանը 2003թ. գնել են բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին` արդեն երկրի նախագահ: Այսինքն, Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը։ Արդեն 2008 թվականին Ալիևի դուստրերը` այդ ժամանակ 19­-ամյա Արզուն և 23­-ամյա Լեյլան, ձեռք են բերել կրկին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները: Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Համաձայն ICIJ­ի՝ Ադրբեջանի ղեկավարությունն ահռելի ջանքեր է գործադրել տվյալ ընկերությունների գոյության փաստը հանրության համար գաղտնի պահելու ուղղությամբ, ինչպես նաև դրանց միջոցով մեծ գումարներ է կուտակել:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am