Աշոտյանն առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը հռչակել Արցախի փրկության օր

ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր և հայտարարել ոչ աշխատանքային,տեղեկություն էր տարածել «Ժամանակ» թերթը։ Ըստ թերթի, Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի այդ հարցը։ Լրագրողներից մեկը  նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի՝ այս նախաձեռնության հետ կապված, և այդ օրն ի վերջո ո՞ր քաղաքացու օրն է լինելու։ «Իրեն հարգող յուրաքանչյուր հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխության օրացույցը։Օրինակ՝ Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց նոր ֆրանսիական հեղափոխական օրացույց, որտեղ պատմությունը սկսվում էր 1792 թվականի, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբերի 22-ից։ Օրացույցում շաբաթները վերացվեցին և սահմանվեցին տասնօրյակներ, յուրաքանչյուր ամիս ստացավ հեղափոխական անուն։ Կար շատ հետաքրքիր ու կարևոր նրբություն, տարվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը, օրինակ՝ կովի, գազարի օր, կար նաև ոչխարի օր։ Չգիտեմ՝ բանանի օր կա՞ր, թե՞ չկար, ըստ ամենայնի՝ կար, որովհետև բանանը Եվրոպա սպառողական նպատակներով սկսեց ավելի ուշ ներմուծվել»,- ասաց Ա. Աշոտյանը։ «Նման նախադեպ է եղել նաև Խորհրդային Միության սոցիալիստական հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ստեղծված նոր օրացույցում շաբաթը ոչ թե 7 օր էր, այլ՝ 5։Ֆրանսիական հեղափոխական օրացույցը վերացվեց, երբ Նապոլեոնը դարձավ կայսր, Խորհրդային Միության օրացույցը հենց Միության ժամանակ էլ վերացվեց։ Եթե գնանք այս տրամաբանությամբ, ապա օրինագծի հեղինակներին կառաջարկեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել՝ որպես Արցախի փրկության օր։ Եթե այդպես պետք է գնանք, գնանք այս ճանապարհով՝ Արցախի փրկության օր։ Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի այսօրվա սնանկությունը, երբ հանրային-քաղաքական դիսկուրսն իր նշաձողով իջել է «պլինտուսի» մակարդակի»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։  

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am