Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքն ու խայտառակությունը

Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Իրանում գործունեություն ծավալող «Արաքս» հայկական շաբաթաթերթը, իրանական «Ազարիհա» կայքը բացահայտել է, որ Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի հետ կապված Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկար: «Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- «Ստախոս հովիվը» վերտառությամբ հոդվածում գրել է իրանական կայքը: Իրանական կայքը հավելում է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր անապատում մահացած երեխայի առջև ծնկի իջած կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: «Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկերում է Օսմանյան կայսրությունում հայերի՝ դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթը. լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը: Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի ողբերգությունը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am