«Վերելակային դիվանագիտությունն» ապրել է «վերելք», բայց կունենա նաև իր վարէջքը»». Արմեն Աշոտյան

«2018 թվականի Կառավարության ծրագրում խոստումներ կային, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա Արցախի հիմնախնդրի բանակցային կողմ։ Սակայն Կառավարության կատարողականում այս ամենի հետ կապված որևէ առաջընթաց   չեմ տեսնում։Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է հանրային քննարկումների դաշտում կենդանի պահել այս խոսոտւմը, այդուհանդերձ այս ընթացքում ընդունված որևէ հայտարարության մեջ՝ այս ընթացքում երեք արտգործնախարարական և երեք երկրների նախագահների մակարդակով տեղի ունեցած, այս թեման մեկ թիզ անգամ առաջ չի գնացել։ Արցախյան հարցի կարգավորման գործում կա երկրորդ կարևոր խնդիր՝ այս մեկ տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ 2018 թվականի փետրվարին են իրենց պաշտոնական հայտարարությունների մեջ անդրադարձել Վիեննային, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորությանը։ Գործող իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական որևէ հայտարաությունում անդրադարձ չկա Վիեննային, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հիշեցնեմ, որ այս պայմանավորվածություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց Ա. Աշոտյանը՝անդրադառնալով ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրի հաշվետվությանը։ Նրա դիտարկմամբ, այս ամենից հրաժարվելը նշանակում է՝ ակամայից աջակցել Ադրբեջանի մաքրման գործընթացին՝ Ապրիլյան պատերազմի պատասխանատվության համար։ Այս ամենը կարևորագույն բացթողումներից մեկն է, քանի որ այդ թեզը նախորդ տարվա փետրվարից հետո որևէ տեղ իր արտահայտումը չի գտել, այդ պարտավորությունների մասին չեն խոսում անգամ հրապարակային դաշտում։ Ըստ նրա, ՀՀ վարչապետն այդ պարտավորությունների կատարմանը հպանցիկ անդրադարձել է մեկ անգամ՝ Բրյուսելում, սակայն այդ ժամանակ վարչապետի տեքստն ամենավերջում է փոխվել՝ որպես արձագանք Ալիևի հայտարարությանը։ «Մինսկի խումբն իր հայտարարություններում այս թեման չի արծարծում, պաշտոնական Երևանը խուսափում է շեշտադրում անել այս պարտավորությունների կատարման վրա։ Փոխարենը՝ այս հաշվետու ժամանակահատվածում «վերելակային դիվանագիտությունն» ապրել է իր «վերելքը» և, ինչպես ամեն մի վերելակ, ակնկալվում է, որ այդ «վերելակային դիվանագիտությունն» ունենալու է նաև իր վարէջքը։ Մամուլը լի է տեղեկատվությամբ, որ որևէ իրավական հիմք չունեցող, չպարտավորեցնող Դուշանբեի պայմանավորվարծությունը հանգեցրել է նրան, որ հայկական երկու կողմերը պահում են այդ պայմանավորվածությունը, այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ամրացնում են առաջնագիծը»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։ «Այս ընթացքում նոր իշխանությունները միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորված դրական ակնկալիքներ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ ՄԱԿ-ում, ԵՄ-ում, Եվրոպայի խորհրդում, Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամիսներ շարունակ անհասկանալի պոզիտիվ ակնկալիքներ են շրջանառվում՝ Արցախի հարցի լուծման հեռանկարների և ժամկետների հետ կապված։Այս չհիմնավորված լավատեսության հիմքում, հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած։ Միջազգային հանրության մոտ ձևավորված այդ լավատեսությունը որևէ իրական, քաղաքական հիմք չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հետևողականորեն ժխտում է այն, որ Ալիևի հետ իր հանդիպումներում ունեն որևէ օրակարգ՝ Արցախի հարցի լուծման հեռանկարների հետ կապված։ Ինչպես գիտեք, վերջերս նա հայտարարել է, որ Ալիևի հետ հերթական հանդիպումը լինելու է առանց օրակարգի»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am