ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեի կայքէջից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 20-ամյա կինը՝ պոլիտրավմա ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել 2018թ. նոյեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1998թ. ծնված կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, շուրջ 5-10 րոպե ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի, դեմքի, որովայնի, մեջքի և մարմնի մյուս մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2018թ. նոյեմբերի 12-ին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բժշկական կենտրոնում 20-ամյա կինը մահացել է:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը