«Օստապ Բենդերը»,ներկայանալով զինվորական դատախազի տեղակալ, խոշոր չափի գումարներ է հափշտակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 3-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համաւնքային ոստիկանության բաժանմունքների (Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ) ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ հայտնաբերել են մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարած և խոշոր չափի գումարներ հափշտակած կասկածյալին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր զոհերի մոտ ներկայացել է որպես մեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, մեկ՝ զինվորական դատախազի տեղակալ ու իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարան ձեռք բերելու համար որպես մայր գումար, (ժողովրդի լեզվով ասած՝ բեհ) քաղաքացուց ստացել է խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկված Ս. Ս.-ն քաղաքացիներից հափշտակել է տարբեր չափի գումարներ՝ կես միլիոնից մինչև 3 մլն 350 հազար դրամ։ Նշված հանցագործութունը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննչական բաժնի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և քննիչ Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բերման ենթարկված Ս. Ս.-ն նախկինում դատապարտված է եղել մի շարք խարդախություններ կատարելու համար։ Այս պահին էլ քննիչ Ա. Նանագուլյանի որոշմամբ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Ս.-ի կողմից կատարված խարդախությունների մասին տեղեկացվել է ՀՀ գլխաոր դատախազ Արթուր Դավթյանին։ Վերջինս հրահանգել է, որպեսզի կարճ ժամանակում իրավապահները «քարի տակից էլ լինի», հայտնաբերեն խարդախին, որպեսզի մեկ այլ քաղաքացի չհայտնվի նրա թիրախում ու Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերեցին խարդախին, ում, ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների, անվանում էին «Հայկական Օստապ Բենդեր»։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am