Չկա Աստված և օրենք

Կրկին Երևանում լսեցինք պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինությունների ոչնչացման  ձայն: Սահմրկեցուցիչ, ոչնչացնող այդ ձայնը, գալիս է մեր պատմության հեռավոր անցյալից` դա քաղաքակրթության դեմ պատերազմն է: Այսօր այս ձայնը ազդարարում է քաղաքակիրթ ժողովրդի դեմ ամբարտավան իշխանության «դուխով» արշավանքը: Մեր տարածաշրջանում բարբարոսների արշավանքը հատկապես ընդգծվում է պատմամշակութային ժառանգության ոնչնչացմամբ` Ադրբեջան պետությունը բնաջնջեց հազարվոր խաչքարեր, Թուրքիա պետությունը ոչնչացրեց հազարավոր եկեղեցիներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ավիրեց հնագույն Պալմիրա, Նեմրութ քաղաքների շինությունները և հնագույն այլ հուշարձաններ։ Պալմիրայիում բարբարոսները ավիրեցին հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։ Հին ժողովուրդների մոտ, որոնցից են հայերը՝  կամարը ունի տոնականության խորհրդանիշ: Բարբարոսության բացառիկ օրինակ է Երևանի քաղապետարանի կողմից տրված` Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման թույլտվությունը, որը 2004 թվականին շենքի անօրինական ապամոնտաժումից հետո պահպանվել էր (շենքը կառուցվել է 1950  թվականին, այդ շենքում գործել է Լուսավորության նախարարությունը): Շենքի ճակատային մասը  բացառիկ է իր կամարների շնորհիվ, որոնց գույնը և քանդակները մեզ տանում են դեպի մեր հազարամյակների քաղաքակրթության ակունքեր: Երևանի քաղաքապետարանը մի քանի օր առաջ շենքի ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով` բազմհարկ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով թույլատրել է իրականացնել քանդման աշխատանքեր: Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով` բարբարոսաբար քանդում են կամարները: 2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ` Աստծո կամոք չէր քանդվել, կամ Երևանը քանդող նախորդ իշխանության ձեռքը չգնալու պատճառով այդ հոյակերտ շինության կամարները քանդելու համար թույլտվություն չէր տրվել: Աստծո կամքը մեզ երկար է պաշտապնել, սակայն այն չի կարող լինել հավերժ, եթե չլինի օրենքի գերակայության ուժի գիտակցումը: Կրկին օրենքի անտեսում և իրավագիտակցության բացակայություն: Դժբախտ շրջան` չկա Աստված և օրենք: Նորից արշավանք մշակույթի դեմ` այս անգամ «Թավշյա» սովյալ և նզովյալ խմբավորման կողմից: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝  Զարուհի Փոստանջյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am