«Պա՞րզ է, թե ո՞վ է իսկական թիրախը». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ հիմա պարզ դարձավ թե ինչու՞ էր պետք Հախվերդյանի ասած աննշան ու անկարևոր խոսքը այդքան ուռճացնել: Պա՞րզ է, թե ո՞վ է իսկական թիրախը: Հիմա մնաց պարզել՝ դա ինքնուրո՞ւյն խաղ է, թե ԿԳԲ-ի՞ պատվերն է»: Նա նման գրառում է արել` անդրադառնալով ՛՛ Միջազգային մարդասիրական հիմնադրամ՛՛-ի գլխավոր տնօրեն՝ Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությանը, թե Ռուբեն Հախվերդյանի ասածը վարչապետի՝ Արցախի հարցում, ընտրած քաղաքականության շարունակությունն է: Ներկայացնում ենք նրա խոսքից մեկ հատված. «Այո, լսել եմ ու հազարավոր իսկական հայերի պես ես ևս վրդովված եմ: Հիմա մի պարզ ճշմարտություն կասեմ. Հախվերդյանի պես մտածող մարդիկ միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում: Հայաստանում ապրող ցանկացած ղարաբաղցի, այսպես թե այնպես, զգացել է այդ բացասական , ՛՛ջոկողական՛՛ վերաբերմունքն իր նկատմաբ: Գուցե դա պայմանավորված է եղել իշխող ղեկավարության որտեղացի լինելուց՝ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այն, որ այս մոտեցումը միշտ էլ եղել է՝ դա հաստատ է: ՈՒրիշ բան է, որ հիմա շատերն են սկսել դա բարձրաձայն արտահայտել, և դա շատ վտանգավոր, ազգակործան իրականության սկիզբ է... Կարծում եմ պատճառը ՀՀ Վարչապետի հայտարարությունն էր այն մասին, թե ինքը արցախցիների մանդատը չի ստացել, ուստի չի կարող նրանց անունից բանակցել: Այդ միտքը հաստատեց նաև ՀՀ Արտգործնախարարը՝ Հ1 հեռուստաընկերությանը տված իր հարցազրուցում: Շատերը նկատեցին, որ Արտգործնախարարի արտահայտած մտքերից լրագրողները կարկամել էին. զգացվում էր, թե որքան հարցեր ունեին այդ առթիվ տալու, բայց դե.... Ասածս այն է, որ եթե պետական մակարդակով Վարչապետը նման միտք է արտահայտում, բնական է, որ պնակալեզ հախվերդյաններն էլ պիտի այսպես արտահայտվեն: Ստացվում է, որ Հախվերդյանի ասածը Վարչապետի՝ Արցախի հարցում, ընտրած քաղաքականության շարունակությունն է, ու եթե այսօր պետական մակարդակով նրա արտահայտած մտքերը քննադատման չենթարկվեն, վաղը այդպիսի հազարավոր հախվերդյաններ կհայտնվեն, ովքեր կմտածեն, թե ղարաբաղցիների մասին վատ արտահայտվելով՝ հաճոյանում են իշխանություններին: Ես իհարկե, չեմ կարծում, որ նման կարծիք ու դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները, բայց իմ կարծելը քիչ է, կան փաստեր, որոնք սարսափելի են»:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am