Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «չընտրությունը» և սև PR-ը

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի "չընտրությունը" և սև PR-ը Մարտի 2-ին Շիրակի պետհամալսրանում տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ, որին թույլատրվեց մասնակցել 4 թեկնածուներից 2-ին՝ Անդրանիկ Սարգսյանին և Լուսինե Ֆլջյանին... Իրոք, սա ռեկտորի առաջին այլընտրանքային և թափանցիկ ընտրության դեպքն էր բուհի պատմության մեջ, որը սակայն տապալվեց... Տապալվեց, քանի որ դրա մեջ շահագրգռված էին և նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, որոնք լուրջ տոկոս են կազմում Հոգաբարձուների խորհրդում, ինչպես նաև ԿԳՆ-ի ջանքերի շնորհիվ, որի ներկայացուցիչ, ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Առաքելյանը բավականին բացահայտ հակաֆլջյանական ելույթ ունեցավ ռեկտորի ընտրության քվեարկությունից մի քանի րոպե առաջ... Դրանից առաջ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մի քանի անհարմար հարցեր ուղղեց տիկին Ֆլջյանին, որը և, ըստ ներկաների, բավականին մեծ ազդեցություն ունեցավ ռեկտորի ընտրության արդյունքների վրա...Պարոն Բարսեղյանը, որը միկրոսկոպի տակ ուսումնասիրել էր Լուսինե Ֆլջյանի ամբողջ "հոդվածադարանը", մի հրապարակախոսական հոդված էր գտել linkedin.com-ում, որտեղ տիկին Ֆլջյանը, իբրև թե, հղում չէր տվել հեղինակին, ում մտքերը մեջբերված էր հոդվածում... Արդեն ընտրություններից հետո պարզեցի, որ այդ հոդվածում հղումները կան, որոնք, այսպես կոչված, ակտիվ հղումներ են և առանձնացվում են համացանցում կապույտ գույնով... Պարոն Բաքսեղյանը նաև բարձրաձայնեց տիկին Ֆլջյանի դոկտորական ատենախոսության հետ կապված աննշան խնդիրը, որն այդտեղ գտնվող անտեղյակների և համացանցի շատ ունկնդիրների համար դարակազմիկ բացահայտում էր... Այնինչ, գիտթեկնածուական կամ դոկտորական ատենախոսություններ պաշտպանածները գիտեն, որ ԲՈՀ-ԲՈԿ-ը տարեկան հարյուրներով ատենախոսություններ է "թեթև բացթողումների" ուղղման համար վերադարձնում հեղինակներին, որոնք հետագայում՝ուղղումներից հետո, առանց որևէ խնդրի, հաստատվում են... Պետք է արձանագրեմ, որ այստեղ նաև տիկին Ֆլջյանի մեղավորությունը կար, որ, ցավոք, այդ հարցերից խառնվեց իրար, թևաթափ եղավ և չկարողացավ շատ պարզ բացատրել պարոն Բարսեղյանին և անտեղյակ մասսային այն, ինչի մասին ես գրեցի... Ի դեպ, զարմանալիորեն Ֆլջյանին խոշորացույցով ուսումնասիրած պարոն Բարսեղյանը բաց էր թողել այն փաստը, որ ռեկտորի թեկնածու Սարգսյան Անդրանիկի հայեցակարգը բացահայտ պլագիատ էր՝ վերցված "ՀՀ Կրթության զարգացման ծրագիր 2020-2030"-ից, որի փաստը վերջինս ընդունեց երկու թեկնածուների հարց ու պատասխանի ժամանակ, բացատրելով, որ "կրկնությունը գիտության մայրն է"... ԿԳՆ փոխնախարարի ելույթի մասին էլ ասեմ, որ, տիկինը որևէ փաստ չներկայացնելով, բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց թեկնածուներից մեկի հասցեին, որ վերջինս օգտագործում է ԱԺ նախագահի և ԿԳ նախարարի անունները՝ ռեկտորի ընտրության ժամանակ... Առանձին զրույցում տիկին Առաքելյանն ասաց, որ նա ունի բոլոր փաստերը, սակայն լավ կլիներ, եթե տիկին փոխնախարարը այդ նույն փաստերը ներկայացներ հենց ամբիոնից... Թե չէ, ստացվեց սև PR թեկնածուներից մեկի դեմ... Տխուր է, որ ՇՊՀ-ի ռեկտորի առաջին արդար և թափանցիկ ընտրություններն անցան սև PR-ի, թեկնածուներին մանթրաժահարելու ֆոնի վրա... Այն, որ ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունների տապալումը ամենահավանականն էր, ես բազմիցս եմ դրան անդրադարձել... Դրանում ամենաշահագրգռվածը Սահակ Մինասյանն էր և նրա թիմը, որոնք աջուձախ հայտարարում են, որ աշնանը իշխանափոխություն կլինի և Մինասյանը հետ կգա... Բայց մարտի 2-ին ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունների տապալման մեջ երևում է ամենաշահագրգիռը ԿԳՆ-ն էր, որն իր խաղն է տանում... Հ.Գ. Ամենազզվելին այն էր, որ դահլիճում որոշ ներկաներ, որոնց թեկնածուական ատենախոսություններն ուրիշներն են գրել և կրկնապաշտպանությամբ են հաստատվել ԲՈՀ-ում, հրճվանքի մեջ էին Բարսեղյանի "բացահայտումներից"...

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am