Հատուկ քննչական խունտա՞

Գագիկ Ջհանգիրյանի վերջին հարցազրույցներն ինքնախոստովանական ցուցմունքներ են: Մամուլում եւ սոցցանցերում վաղուց կար վարկած, որ ՀՔԾ-ի հետեւից երեւում են Գագիկ Ջհանգիրյանի ականջները, որ նա է «սահմանադրական կարգի տապալման» լեգենդի հեղինակը, իսկ ՀՔԾ ղեկավարն ուղղակի գործի քննությունը տեղավորում է այդ լեգենդի տակ։ Եթե Գագիկ Ջհանգիրյանը լրագրողին ասում է, թե մարտի 1-ի գործի նախաքննությունը գնում է ճիշտ ճանապարհով, ապա նշանակում է, որ նա առնվազն տիրապետում է նախաքննության մանրամասներին: Եւ այստեղ հարց է առաջանում, որն առաջին հերթին պետք է հետաքրքրի իրավապահ մարմինների ղեկավարությանը՝ ո՞վ է, ինչ պաշտոն է զբաղեցնում Ջհանգիրյանը, որ տիրապետում է նախաքննության նյութերին: Որտեղի՞ց նա գիտե մանրամասները։ Գագիկ Ջհանգիրյանը պաշտպանում է իր հորինած տեսությունը, բայց իր բնավորության համաձայն, դա անում է ոչ ուղիղ, որպեսզի վաղը կարողանա գործի տապալումից հետո ողջ մեղքը բարդել ՀՔԾ- ի վրա։ «Մարտի 1-ի գործով շուտով ականատես կլինենք նոր բացահայտումների եւ հաղորդումների»,- ասում է նույն Ջհանգիրյանը, բառիս բուն իմաստով, տալով ինքնախոստովանական ցուցմունք: Հարցը դարձյալ նույնն է. որտեղի՞ց գիտե Ջհանգիրյանը։ Այս պարզ հարցը Ջհանգիրյանին պետք է տար լրագրողը, բայց դա չարեց՝ հարցազրույցը, գուցե, պետպատվերի շրջանակներում էր։ Եւ այստեղ ինչպես չհիշես 2008թ. նախամարտիմեկյան որոշ իրադարձություններ, հատկապես այն համառ խոսակցություններն ու լուրերը, որ ուժայինների հետ, մասնավորապես պաշտպանության նախարարի երկու տեղեկալների հետ բանակցել եւ նրանց փորձել է քաղաքական գործընթացներին խառնել հենց Գագիկ Ջհանգիրյանը: Ես իրավաբան չեմ, բայց սա, կարծես թե, պետական հեղաշրջման փորձի էր նման, նվազագույնը՝ սահմանադրական կարգի տապալման։ Եւ հիմա նույն մարդը, որը, մեղմ ասած, խառն է եղել մարտիմեկյան իրադարձություններին, դարձել է մարտի 1-ի գործի բացահայտող: Ոչ թե Գագիկ Ջհանգիրյանը պետք է զբաղվի մարտի 1-ի բացահայտմամբ, այլ պետք է նրան մի շարք հարցեր ուղղեն համապատասխան մարմինները, հասկանալու համար, թե նա իրո՞ք բանակցել է պաշտպանության փոխնախարարների հետ, եւ թե հիմա որտեղի՞ց գիտե, թե նախաքննությունը ճիշտ ճանապարհով է ընթանում, որ գործերն են միացվելու եւ անջատվելու, ինչ նոր բացահայտումներ են արվելու: Եթե ոչ այսօր, ապա վաղը այս հարցերն իրավապահները հաստատ տալու են։ Բացի այդ, Գագիկ Ջհանգիրյանին անպայման պետք է ասել՝ եթե բողոքում եք դատաիրավական համակարգից, ապա առաջին հերթին պետք է ձեզ մեղադրեք, քանի որ 2000-ականներին բավական բարձր դիրք էիք զբաղեցնում գլխավոր դատախազությունում, բացի այդ, ըստ արժանահավատ աղբյուրների, համակարգում էիք դատարանների հետ աշխատանքը: Գագիկ Ջհանգիրյանին պետք է հուշենք, որ նա իրավունք չուներ 2008թ. մասնակցեր հետընտրական հանրահավաքներին, հայտնվեր հարթակում, առանց նախապես հրաժարական տալու: Գլխավոր դատախազի տեղակալն իրավունք չուներ դիմել այդ քայլին: Միայն այդ արարքի համար նրան կարող էին պատասխանատվության ենթարկել: Շատ կարեւոր է ընդգծել, որ Գագիկ Ջհանգիրյանին ժամանակին լայն լիազորություններ էր տված, որ նա բացահայտեր հոկտեմբերի 27-ի գործը, բայց նա ժողովրդին միայն հույզեր վաճառեց, հույս ունենալով այդ ալիքի վրա իր ընկերների հետ իշխանություն ձեւավորել: Հիմա նույնը կրկնվում է մարտի 1-ի գործում: Եւ կրկին հույզեր, եւ կրկին ոչ մի կոնկրետություն բուն քրգործում: Շատերին է հետաքրքրում, թե ինչու հանկարծ Հանրայինի եթերում մարտի 3-ին հայտնվեցին Անդրանիկ Քոչարյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը:Պատասխանը շատ պարզ է. նրանք փորձեցին փրկել մարտի 1-ի երթից հետո ստեղծված իրավիճակը: Մարտի 1-ին իշխանությունները փորձեցին ոչ թե համերաշխության երթ, այլ ուժի ցուցադրման գործողություն իրականացնել եւ տապալվեցին: Չնայած վարչական ռեսուրսի գործադրմանը, հավաքվեց ոչ թե 50 կամ 100 հազար մարդ, այլ ընդամենը 5 հազար: Երթից ընդամենը հարյուր մետր այն կողմ այլ իրականություն էր, իսկ բուն երթն էլ որեւէ էներգետիկա չուներ: Այս իրավիճակում իշխանությունները եթեր ուղարկեցին իրենց ծանր հրետանուն, ժողովրդին հուզական դաշտ վերադարձնելու համար, բայց կրկին տապալվեցին, քանի որ այլ կերպ այս իրավիճակում չէր կարող լինել: Գեղամ Նազարյան Top-News.am

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am