Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով:
Նախ, պարզվեց,որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել:
▪️Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ: Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:
▪️Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:
▪️Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի: ▪️ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:
Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:
Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր: Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան: Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ... 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս: Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը