Բուզանդի 1/3 շենքում գործող լրատվամիջոցների պայմանագրերում իրավախախտումներ չկան. Արմինե Օհանյան

Բուզանդի 1/3 շենքում վարձակալների պայմանագրերում արձանագրված իրավախախտումները կապ չունեն այդ հասցեում տեղակայված լրատվամիջոցներին վտարելու որոշման հետ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի՝ մի շարք լրատվամիջոցներ հնգօրյա ժամկետում պետք է ազատեն Բյուզանդի 1/3 շենքում զբաղեցրած տարածքը: «Որքանով ես տեղյակ եմ` այդ իրավախախտումները կապված են նրա հետ, որ ինչ-որ վարձակալներ տարածքը վերցրել են եւ ենթավարձակալության պայմանագրերով հանձնել են կազմակերպությունների, ինչը պայմանագրով նախատեսված չէ եւ խախտում է, թեպետ այս դեպքում եւս պետք է քաղաքապետարանը ինքը վերահսկողություն սահմանած լիներ եւ ժամանակին դրանք բացահայտեր, ոչ թե այս աղմուկից հետո: Այդ իրավախախտումները որեւէ լրատվամիջոցի հետ կապ չունի»,- ասաց նա: Արմինե Օհանյանը նշեց, որ իրենց պայամանգրերը գործում են մինչեւ 2020-2021 թթ․, եւ պայմանագրերի վաղաժամ դադարեցման ակտ չկա: «Առայժմ միայն այդ ծանուցագրերն են եկել, որոնք իրականում ապօրինի գրություններ են, որովհետեւ չեն կարող ավագանու որոշումը չեղյալ հայտարարել կամ դրան հակասող որեւէ քայլ ձեռնարկել: Որքան հասկացա, քաղաքապետարանը այս պահին ակտիվ քայլեր չի նախատեսում, խոսքը հետագայի մասին է՝ երբ պայմանագրերի ժամկետները կլրանան, նոր պարզ կլինի, թե ինչ ձեւով են պատրաստվում այդ տարածքները տրամադրել: Փաստորեն իրենք խնդիր են դրել, որ շենքի տարածքները վարձակալության տան, այլ ոչ թե անհատույց տրամադրեն։ Իրենց ամբողջ գործուենությունը դրան էր ուղղված, բայց դա կարող են անել միայն մեր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո»,- ասաց տիկին Օհանյանը: Օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով` այս պահին դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, իրենց գործողությունները պայմանավորված կլինեն քաղաքապետարանի գործողություններով. «Քայլ կանի, մենք հակընդդեմ քայլ կանենք, եթե ոչ, քայլ չենք անի»: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները եւ մյուս կազմակերպությունները, որոնք գտնվում են Արշակունյաց 2, ինչպես նաեւ՝ Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 շենքերում, ծանուցում են ստացել զբաղեցրած տարածքները ազատելու մասին։

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am