Այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

 «Ներկայիս ստվերում գործող, հիվանդ երևակայություն ունեցող գործիչները փորձում են որոշ լրատվականների պահել իրենց ճիրաններում։
Զարմանալի չէ, այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել։ Եվ քանի որ այսօր «շեֆի» միակ հույսը մնացել են չկայացած բախտախնդիրները, ապա նա դեռևս կոմսոմոլյան տարիներից մնացած նեղ ընկերական հարաբերությունները օգտագործում է և կոմսոմոլյան դրածոյի միջոցով փորձում վերահսկողության տակ պահել և՛ դատական համակարգը, և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը, և՛ ԿԸՀ-ն՝ բոլոր որոշումներով, ծանուցագրերով, արդյունքներով, նույնիսկ հասարակ տեղեկանքներ տրամադրելով։ Այս ամենը վերահսկվում է այդ անձի կողմից։ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում աչքերը լայն բաց անել նմանօրինակ երևույթների վրա։ Թույլ մի տվեք, որ Արցախը օգտագործեն այսպիսի դավադրությունների մեջ, թույլ մի տվեք Արցախը դարձնել ինչ-որ չկայացած բախտախնդիրների գործունեության թատերաբեմ։ Արցախի անվտանգությունը դա ողջ հայության անվտանգությունն է։ Ցանկացած թյուր ինֆորմացիա, ցանկացած խեղաթյուրված ու ապականված միտք գալիս է Արցախից և վերարտադրվում այսօրինակ լրատվականների միջոցով։ Ինչ-որ ծակերում գործող և այդ ծակերից դեռևս դուրս չեկող, մկան ծակը փողով գնած ստվերային տխրահռչակ գործիչները, երբ Արցախի և ՀՀ սահմանադրությունները կարում ու կարկատում  էին, այս տասներորդական տեղ զբաղեցնող  լրատվականները, իհարկե, չբարձրացրին այն  հարցը, թե ինչու են սահմանադրությունը հարմարեցնում որոշ շրջանակների շահերին։ Չէին կարող, ռիսկ չունեին։  Չկային այդքան։ Այսօր արդեն կարող են կատարել պատվերներ, բայց իրենց ասած ստվերի շրջանակներում։ Մեր թիմը սահմանադրության փոփոխություններով չի հետապնդում նեղ անձնական շահեր, դա  միտված է ավելի լայն, ժողովրդական շահերը բավարարելուն։ Այս փոփոխությունը  կյանքի կոչելուց հետո  հնարավորություն է ստեղծվելու լայն շրջանակների ընդգրկել Արցախի զարգացման գործում։ Քաղաքացիությունը պիտի խոչընդոտ չհանդիսանա, որպեսզի մեր հայրենակից բանիմաց մասնագետները, որոնք այսօր տարբեր երկրներում են, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները կարողանան ընտրվել, պաշտոններ զբաղեցնել Արցախում և իրենց գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանը։ Սակայն այս մասին հետո, երբ կներկայացնենք նախագիծը, որպես այդպիսին։
 Անդրադարձ կար Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությանը անցյալում, ներկայում և ապագայում։ Անդրադառնալով այս հարցին՝ միայն կարող ենք ասել, որ երբ Սամվել Բաբայանը Արցախում իր նվիրված աշխատանքով եղանակ էր որոշում, նմանատիպ մանր-մունր անարժեք գործիչները սեղանի մի ծայրից մյուսը անցնում էին ժամում տասը սմ-ից ոչ ավելի, այն էլ՝ փորի վրա սողալով։ Սամվել Բաբայանը և իր թիմը եկել են նախ հասկանալու, թե ինչ մտահոգություններ ունի արցախցին, ապա ծանոթացնելու արցախցուն իր սեփական սահմանադրությանը, որը ի դեպ, իշխանությունների գործն է՝ ցույց տալու, որ այս սահմանադրությունը չի բխում արցախցու, ինչպես նաև ամբողջ հայության շահերից։ Մենք մի պետություն ենք, և սահմանադրությունն էլ պետք է ծառայեցնենք այս տեսանկյունից։ Երկրում պետք է ստեղծվի ապակենտրոն իշխանություն, որը կծառայի և իր բոլոր լծակները կծառայեցնի միմիայն ժողովրդի բարեկեցության համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե Սամվել Բաբայանն իր գործունեությամբ ի՞նչ հետք է թողել ժողովրդի կյանքում, կոչ ենք անում այս մտահոգ շրջանակներին ներկա գտնվել Սամվել Բաբայանի հանդիպումներին ազգաբնակչության հետ, նրա հանդիպումների ժամանակ, որոնք ի դեպ, անցնում են բացառապես ջերմ մթնոլորտում, կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանը։ Եթե փնտրում եք դժգոհ մարդիկ, ապա ասեմ Արցախի բնակչության գրեթե 95%-ն է դժգոհ ներկայիս իշխանություններից, իսկ այն 5 %-ը նրանք են, ովքեր հենց տալիս են նմանօրինակ պատվերներ։ Հանգստացեք սիրելիներ, ամեն ինչ դեռ առջևում է»։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am