Սամվել Ալեքսանյանը պահպանում է մենաշնորհային դիրքերը

168 ժամը գրում է. Հայաստանում իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ վերջ է տրվել մենաշնորհներին, շուկան այլևս ազատ է։ Փետրվարի սկզբներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել 19-րդ հորիզոնականում: «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,- գրել էր վարչապետը: Նախորդ իշխանությունների օրոք Հայաստանի կարկառուն մենաշնորհատերերից մեկը համարվում էր բոլորին քաջ հայտնի Սամվել Ալեքսանյանը։ 168 ժամը  նրան պատկանող ընկերությունների օրինակով փորձեց դիտարկել շուկայում փոփոխությունները։ Պատկերը զարմանալի էր՝ Ալեքսանյանը գրեթե չի զիջել դիրքերը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան ստացված վիճակագրությունը փաստում է, որ, եթե մի շուկայում նրա մասնաբաժինը նվազել է, ապա մյուսում ավելացել է։ Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, և Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, և Ալեքսանյանը շարունակում է կրել «շաքարի արքա» «պատվավոր» տիտղոսը։ Ցորենի շուկայում տնտեսվարողների թիվը 2017 և 2018 թվականներին նույնն է եղել՝ 84, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինն ավելացել է՝ 49 %-ից դառնալով 53%։ Բուսական յուղի շուկայում նշված ժամանակահատվածում մասնակիցների թիվն ավելացել է՝ 77 տնտեսվարողների փոխարեն՝ գործել է 91-ը, «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 27%-ից դարձել է 22%։ Բրնձի շուկայում 2017-ի 58-ի փոխարեն՝ 2018 թ. գործունեություն է ծավալել 69 ընկերություն, և «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը 21%-ից նվազել է 17%։ Կարագի շուկայում տնտեսվարողների թիվը չի փոփոխվել՝ 44 ընկերություն, սակայն «Ալեքս Հոլդինգի» հետ միաժամանակ՝ 2018-ին կարագ է սկսել ներմուծել Ս.Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս երկուսի մասնաբաժինը շուկայում 2017-ի 56%-ի փոխարեն՝ 2018-ին դարձել է 46%։ Ի դեպ, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն բոլորովին նոր է, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի վերջին։ Կարելի է արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանի կյանքում «տնտեսական հեղափոխություն» դեռևս չի եղել։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am